Հենց այս հաղթանակներով ենք մենք ամբողջ աշխարհին ապացուցելու, որ հայի կամքն ու ուժն անսասան են. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ ու մարզասերներ.
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր մարզիկների վերջին օրերի փառահեղ հաղթանակների առթիվ։ Երեկ երեկոյան Աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ` դառնալով Եվրոպայի 7-ակի չեմպիոն:
Ավելի վաղ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարներից Մալխաս Ամոյանը ջախջախեց մրցակցին, և երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Ըմբշամարտը, սակայն, միակ հաղթական մարզաձևը չէր այս օրերին։ 8 տարվա ընդմիջումից հետո Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ մեր մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը 2 օր առաջ նվաճեց չեմպիոնի կոչումը, իսկ արդեն երեկ երեկոյան 67 կգ քաշային Գոռ Սահակյանը նվաճեց հերթական ոսկին ու հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն։
Այս հաղթանակները ցնծության ու ազգային հպարտության զգացողություն են պարգևում աշխարհի բոլոր հայերին, քանզի չկա ավելի մեծ հպարտություն, քան երբ աշխարհի ամենահեղինակավոր մրցահարթակներում հնչում է մեր ազգային օրհներգն ու ծածանվում է հայոց եռագույնը։ Այսօր, առավել քան երբևէ, հայ ժողովուրդն ունի այս հաղթանակների կարիքն ու անհրաժեշտությունը։ Հենց այս հաղթանակներով ենք մենք ամբողջ աշխարհին ապացուցելու, որ հայի կամքն ու ուժն անսասան են, իսկ հաղթանակների նվաճումը՝ շարունակական։
Առաջիկա շաբաթը մարզաշխարհի համար հագեցած է լինելու, և մենք դեռ բազմաթիվ մեդալների ակնկալիք ունենք մեր մարզիկներից։ Հաջողություն եմ մաղթում դեռ մրցապայքարի դուրս չեկած մեր մարզիկներին և հույս հայտնում, որ մենք դեռ բազմաթիվ անգամներ վայելելու ենք հաղթանակի բերկրանքը։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս․․․

«Մեր շարժման նպատակը հայկական պետականության պահպանումն է». Արշակ Կարապետյան «Գալաքսի» ընկերությունների խմբի հյուրընկալությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական գործարար ակումբի հերթական նիստը Ոստիկանները նռնակներ են նետել անգամ նահանջող մարդկանց վրա. Ավետիք Չալաբյան Ճապոնիան պատրաստվում է անցնել ճկուն պերովսկիտ արևային մարտկոցների Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք Չալաբյան «Դարեր շարունակ եկեղեցու շնորհիվ պահպանվել է մեր ժողովրդի ինքնությունը, նրա ֆիզիկական գոյությունը». Սամվել Կարապետյան «Եթե Պուտինը կարծում է՝ կարող է հաղթել Ուկրաինային աջակցող կոալիցիային, ապա սխալվում է». ԱՄՆ-ն և Ուկրաինան անվտանգության 10-ամյա համաձայնագիր կստորագրեն Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Նիդեռլանդների վարչապետը, ամենայն հավանականությամբ, կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. Ֆինլանդիայի նախագահ Պաուլո Ֆոնսեկան գլխավորեց «Միլանը»․ պաշտոնական Երևանում «Land Rover Sport»-ը ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք Փաշինյանի ինքնախոստովանանքը. ինչպե՞ս է հրահրել 44-օրյա պատերազմը Հայաստանը վերածվել է ոստիկանապետության ՀԱՊԿ-ն լքելու ծրագիրը գործի են դրել Վարչախումբն ինքն է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը «Միակ լուծումը փողոցով հուժկու ճնշումն է այս իշխանությունների վրա». Նաիրի Սարգսյան Անթույլատրելի է ԱԺ-ում կարևորագույն հարցերի քննարկումը վերածել վիրավորանքների ու ծեծկռտուքի թատերաբեմի. ԲՀԿ քաղխորհուրդ Հիմա հասկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ղադրը. Ամեն ինչ համեմատության մեջ որ դիտարկեք, կհասկանաք, թե ում էիք մերժում ու հիմա ում համար եք հիմա պինդ-պինդ նստել տներում Սահմանադրական փոփոխությունները պետք է բխեն ազգային բարոյականության սկզբունքներից Թուրքիան եւ ԱՄՆ-ը ստորագրել են F-16 կործանիչների մատակարարման պայմանագիր
website by Sargssyan