Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին:

Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղաքական շրջանակներն անհանգստություն էին հայտնում, իսկ իշխանական շրջանակները մատնանշում էին, որ Ալիևի ռեժիմը սպառնալիքների ներքո կարող էր նրան պարտադրել անել հայտարարություններ, որոնք կարող են ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Սակայն ուշագրավ է, որ իրենց լրատվականներում ռեզոնանսային անոնս անելուց հետո այդ հարցազրույցն այդպես էլ չհրապարակայնացվեց:

Փոխարենը այդ անոնսից ուղիղ երկու օր անց ասուլիս տվեց Նիկոլ Փաշինյանը և խոսեց Տավուշից տարածքներ հանձնելու մեկնարկի մասին՝ շեշտելով, որ դրանք երբեք Հայաստանինը չեն եղել: Եվս վեց օր անց նա «արագի մեջ» այցելեց Տավուշ՝ հանդիպելու Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Իրականում հանդիպումը նեղ շրջանակի հետ էր՝ նախապես ընտրված ցանկով, սակայն տպավորություն էր, որ անձամբ գնում, հանդիպում, համոզում էր: Եվս մեկ անգամ այդ բնակավայրեր Փաշինյանն այցելեց վեց օր առաջ, խոստացավ բաներ, որոնց լրիվ հակառակի մասին հայտնի դարձավ այդ հանդիպումների հաջորդ իսկ օրը՝ ԱԳՆ հայտարարությամբ ու վարչապետի աշխատակազմի «պարզաբանմամբ»:

Թե որքանով են միմյանց հետ կապված այս իրադարձությունները, ցույց կտա ժամանակը. փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ կամ շանտաժի հերթական միջոց՝ արագացնելու նշյալ տարածքների հանձնման գործընթացը: Իսկ թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի տնկարանն ընդլայնվում է 20 հա-ով Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ» Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ» Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ» Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ» «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». «Փաստ» Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ» Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. «Փաստ» ԶՊՄԿ-ում պղնձի արդյունահանման վիճակի և մաքուր պղնձի ստացման խնդիրների վերաբերյալ աշխատաժողով էր Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը․ Տիգրան Ավինյան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Իտալիան ռեկորդային աճ է գրանցել արևային էներգիայի ոլորտում Մեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Փարաքարում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը. «Ապրելու երկիր» ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է մանկական ավանդ Մեկնեք Փարիզ Յունիբանկի և VISA-ի հետ ՝ Օլիմպիական խաղերը դիտելու Ամիօ բանկը և Վիզա ընկերությունը տոնեցին Visa Business Signature քարտի մեկնարկը Վերակառուցելու ենք միասին․Իդեալ համակարգը Լոռու մարզում է ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Հունգարիայի ԱԳ նախարար ԵՄ-ն, Մոսկվային օգնելու պատճառով, պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարարի դեմ
website by Sargssyan