ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային

ԱՄՆ իշխանություններն արևային էներգետիկայի համար 7 միլիարդ դոլար են հատկացնելու։

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է արևային էներգետիկայի զարգացման աջակցության նոր ծրագրի մասին։

Պաշտոնապես Բայդենն այդ մասին նշել է Վիրջինիա նահանգում՝ Երկրի օրվան նվիրված միջոցառմանը։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ «Արևային էներգետիկա բոլորի համար» նախագիծը ենթադրում է առաջին հերթին աջակցություն այն նախագծերին, որոնք օգնում են էներգիայով ապահովել խոցելի և աղքատ շրջանները։

Նախագիծը միջոցներից մեկն է, որ նախատեսվում է գնաճի նվազեցման մասին օրենքով, որն ԱՄՆ-ում ընդունվել է 2022 թվականին։ Միջոցները հատկացվելու են 60 ոչ կառավարական կազմակերպությունների, տարբեր նահանգների պետական հաստատությունների և քաղաքների, որոնք արևային էներգիայի տարածման նախագծեր են իրականացնում աղքատ շրջաններում։

Ընդհանուր առմամբ, այս միջոցները շուրջ 900 հազար տնային տնտեսությունների թույլ կտան ունենալ սեփական էլեկտրականությունը, և տարեկան 400 դոլարից ոչ պակաս տնտեսել: Այսպիսի նախագծերը նաև մինչև 200 հազար նոր աշխատատեղեր են ստեղծելու։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Սոնա Մելիքյան

Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի է հասցվել առաջին անհրաժեշտության աջակցությունը Carpisa-ի՝ 50 000 դրամ արժողությամբ նվեր-քարտ IDBank-ից Վարչախումբը ձերբակալել է «ՀայաՔվեի» ակտիվի անդամ Գեղամ Հովհաննիսյանին. շուտափույթ ազատություն մեր պայքարի ընկերոջը Թեև շատ խառը և լարված օրեր ենք ապրում, ի վերջո դա անում ենք մեծ չափով հենց մեր երեխաների համար. Չալաբյան 2024թ. Երևանում կանցկացվի շուրջ 15 կմ կոյուղատար ու հեղեղատար համակարգ Երևանի տնկարանն ընդլայնվում է 20 հա-ով Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ» Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ» Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ» Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ» «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». «Փաստ» Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ» Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. «Փաստ» ԶՊՄԿ-ում պղնձի արդյունահանման վիճակի և մաքուր պղնձի ստացման խնդիրների վերաբերյալ աշխատաժողով էր Եվրամիության մեր գործընկերների ու միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ այսօր շուրջ 230 փոքրիկների համար վերաբացեցինք հիմնանորոգված հերթական մանկապարտեզը․ Տիգրան Ավինյան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Իտալիան ռեկորդային աճ է գրանցել արևային էներգիայի ոլորտում Մեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան Փարաքարում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը. «Ապրելու երկիր»
website by Sargssyan