Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մենք դեմ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին, դա վնաս է տարածաշրջանին, նաև Հայաստանին ու Ադրբեջանին, երկու կողմին  կոչ ենք անում հանգստություն, զսպվածություն ցուցաբերել և շարունակել խաղաղության մասին երկխոսությունը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին.

«Մենք գտնում ենք, որ լարվածությունը նվազեցնելու կարևորագույն գործոններից է երկխոսությունը և դիվանագիտությունը, ինչպես նաև ազգային ինքնիշխանությունը հարգելը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը և միջազգային իրավունքների հարգումը։ Երբեք պատրեազմը խնդիրները չի լուծել, անգամ պատերազմները լուծվում են երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասաց նա։

Հարցին՝ ո՞րոնք են Իրանի կարմիր գծերը Հայաստանի սուվերեն տարածքի համար, արդյոք դրանք փոխվել են, դեսպանն արձագանքեց․

«Ոչ, մեր կարմիր գծերը չեն փոխվել, միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության նկատմամբ դեմ է արտահայտվել, որպես կարմիր գիծ, մեր երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը և հնարավոր չէ անտեսել այն։ Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը»։

Նա նշեց, որ Իրանը գտնում է, եթե սահմանին կան խնդիրներ, ապա այդ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով․

«Մենք աջակցում ենք միջազգային սահմանների ճանաչման խաղաղ եղանակին»,- ընդգծեց նա։

Դեսպանն անդրադարձավ նաև Իրանի և Հայաստանի միջև կոմունիկացիոն ոլորտում համագործակցությանը․

«Հայաստանը Իրանի համար համարվում է դեպի հյուսիս և Սև ծով որպես շնչուղի, իսկ Իրանը Հայաստանի համար շնչուղի է դեպի հարավ, դեպի Պարսից ծոց և Հնդկաստան դուրս գալու համար։ Մենք շատ պայմանավորվածություններ ենք ձեռք բերելու փոխադրումների, ինչպես նաև տարանցման ոլորտում, ինչն իր մեջ ներառելու է տարանցիկ և փոխադրումների վճարների նվազեցման մասին դրույթներ»,- ասաց նա։

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի
website by Sargssyan