«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երեկ «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը պանելային քննարկման էր հրավիրել ոլորտային փորձագետների: Անվտանգությունն ու տնտեսական զարգացումն էին զրույցի առանցքում: Քննարկման ժամանակ բավական կոշտ գնահատականներ հնչեցին տնտեսության առկա վիճակի հետ կապված:

Ի մասնավորի, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը շեշտում է, որ այն տնտեսական աճի որակը, որ մենք ունենք, չի սպասարկում անվտանգային սպառնալիքի չեզոքացմանը: Նրա խոսքով, բոլորը՝ ընդդիմությունը, իշխանությունը, շատ հանրային գործիչներ անընդհատ բացասական սպասումներ են կանխատեսում, իսկ դա նշանակում է՝ մենք պետք է գոտիներս ձգենք՝ սպասարկելու, չեզոքացնելու անվտանգային սպառնալիքը:

Վարդան Բոստանջյանն էլ հավելում է՝ տնտեսական զարգացման, անվտանգային հարցերի կարևորագույն բաղադրիչը քաղաքական է: «Տնտեսություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Ակտիվության ցուցանիշները պայմանավորված են նրանով, որ երկիր փող է մտնում, ինչը կարող է ակտիվություն առաջացնել, բայց դա զարգացում չէ»: Թե ի՞նչ ելք է տեսնում այս ծանր վիճակից դուրս գալու համար, արձագանքում է. «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ»: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով էլ՝ Հայաստանի ինտեգրումն այս կամ այն ուղղությամբ ինքնանպատակ չպետք է լինի, դա գործիք է տնտեսական զարգացումն ու բարգավաճումն ապահովելու համար։

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանն առանձնացրեց մոտ երկու ժամ տևած քննարկման մի քանի կարևոր կետեր. ունենք պետություն, չունենք տնտեսություն, ունենք գահավիժման, փլուզման տնտեսություն, աճ կա, զարգացում չկա, բացի դա, շեշտվեց, որ առանց անվտանգություն չկա տնտեսական զարգացում, ինչպես նաև հակառակը: Իսայանը նաև նշեց, որ այս քննարկման ֆորմատը լինելու է շարունակական:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում
website by Sargssyan