Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած և խուլիգանության մեջ մեղադրվող երիտասարդին դաժանաբար ծեծի ենթարկելուց հետո, ազատ արձակելու փոխարեն, վարչախումբը նոր մեղադրանքներ է առաջադրել։

Հիշեցնենք՝ նախօրեին պատգամավորներն ու փաստաբանները տեղեկություն էին հայտնել, որ Սամվել Վարդանյանին աննախադեպ խոշտանգման են ենթարկել. ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին ոստիկանները հեռացել էին մեքենայից, և դիմակավորված ինչ-որ անձինք խոշտանգել, վիրավորել, հայհոյանքներ էին տվել նրան։

Դեպքի կապակցությամբ արտահայտվել էր նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանը, բայց փաշինյանական վարչախումբը, մեղավորներին պատժելու փոխարեն, որոշել է կալանավորել Սամվել Վարդանյանին։

Մի կողմից՝ գործող վարչախմբի այս անօրինակ դաժանությունը անտրամաբանական է թվում, բայց իրականում խորքային առումով Փաշինյանը որևէ այլ տարբերակ չունի, քան ընդդիմախոսների նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսնելը։ Հատկապես վերջին շրջանում իշխանության նկատմամբ ատելությունն ավելի քան սրվել է հասարակության մեջ։

Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ եթե թիմակիցներն անընդհատ հայտնվեն նման իրավիճակներում, երբ մարդիկ իրենց պարզապես մտածածը կասեն նրանց դեմքին, կարճ ժամանակահատվածում գործող իշխանությունները կարող են կանգնել կազմալուծման շեմին, ուստի և հրահանգավորված ու կազմակերպված դաժան հաշվեհարդարների միջոցով փորձում են վախեցնել հանրությանը՝ յուրաքանչյուրին ներշնչելով, որ ՔՊ-ական պատգամավորի մասին սեփական կարծիքն արտահայտելու պարագայում, իրենք էլ կարող են հայտնվել նույն Սամվել Վարդանյանի վիճակում, իսկ այդպիսի պայմաններում ոչ բոլորն են պատրաստ դաժան ծեծ ու նվաստցումներ կրել գործող վարչախմբի դեմ պայքարում։

Նիկոլ Փաշինյանը վաղուց թքած ունի բոլոր տեսակի ժողովրդավարական դրսևորումների, զեկույցների, միջազգային և տեղական իրավապաշտպանների քննադատությունների վրա, նրան պետք է ամեն գնով պահպանել իր իշխանությունը, իսկ դրա համար բռնապետությունն ամենացածր գինն է, որ նա պատրաստ է վճարել։

Տաթև Ասատրյան

ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
website by Sargssyan