Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պարսից ծոցի երկրներում հորդառատ անձրևների պատճառով խափանվել են թռիչքները աշխարհի ամենազբաղված օդանավակայաններից մեկում՝ Դուբայի միջազգային օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Ուղևորների մի մասին խորհուրդ են տվել չգալ օդանավակայան, քանի որ շատ տարածքներ ողողված են ջրով։ Ապրիլի 17-ին Դուբայի միջազգային օդանավակայանում շուրջ 300 թռիչք է չեղարկվել, հարյուրավոր թռիչքներ հետաձգվել են։

Օդանավակայանը, որն անցյալ տարի սպասարկել է ավելի քան 80 միլիոն ուղևորի և ԱՄՆ-ի Ատլանտայի օդանավակայանից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում, հայտարարել է, որ վերականգնումը «որոշ ժամանակ կպահանջի»։

Արաբական Միացյալ Էմիրություններում եղանակային իրավիճակի պատճառով մեկ տղամարդ է մահացել, երբ նրա մեքենան հայտնվել է հեղեղաջրերում։

ԱՄԷ-ի իշխանությունները հայտարարել են, որ սպասվում են ավելի շատ ամպրոպներ, հորդառատ անձրևներ և ուժգին քամիներ։ Ցածրադիր շատ վայրեր դեռ ջրի տակ են գտնվում։ Մարդկանց զգուշացրել են մնալ տանը։ ԱՄԷ-ի ազգային ճգնաժամային կառավարման վարչությունը պետական աշխատողներին հորդորել է աշխատել տնից, իսկ մասնավոր դպրոցներին խորհուրդ է տվել դասերն անցկացնել հեռավար։

ԱՄԷ-ում ապրիլի 16-ին գրանցվել են վերջին 75 տարվա դիտարկումների ընթացքում ամենաշատ տեղումները։ 

Իսկ ԱՄԷ-ի հարևան Օմանում հեղեղների պատճառով ավելի քան 1400 մարդ տարհանվել է և տեղափոխվել ապաստարաններ։ Որպես նախազգուշական միջոցառում՝ փակվել են դպրոցներն ու պետական հաստատությունները։ Օմանում հորդառատ անձրևների պատճառով զոհերի թիվը հասել է 19-ի, երբ փրկարարները գտել են ևս մեկ աղջկա մարմին։ Ապրիլի 14-ին 10-15 տարեկան տասը դպրոցական էր զոհվել, երբ նրանց տեղափոխող ավտոբուսը հեղեղների պատճառով վթարի էր ենթարկվել։

 

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան
website by Sargssyan