Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները 

Տավուշում սահմանազատումից հետո սկսված բողոքի լայնածավալ ակցիաներին գործող իշխանությունները պատասխանում են չափազանց կոշտ ձերբակալումներով և քաղաքական հետապնդումներով։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հատկապես Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին առանձնահատուկ դաժան վերաբերվել «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին ԱԺԲ անդամները Ծիծեռնակաբերդի բարձունքում տեսնելով Աննա Հակոբյանին և Փաշինյանի փոքր դստերը, մի քանի րոպե վանկարկել էին «Նիկոլ դավաճան» և «Նիկոլ ցեղասպան»։

Աննա Հակոբյանն անվրդով լսել էր բոլոր այդ հայտարարությունները և հեռացել, սակայն դրանից հետո իշխանությունը նույն օրը երեկոյան 96 ԱԺԲ-ականի էր ձերբակալել, որոնցից 7-ին մեղադրանք է առաջադրվել, ընդ որում, Փաշինյանը չափազանց զայրացել է, որ քննչական կոմիտեն միայն 7-ին է մեղադրանք առաջադրել, ոստիկանութունից և քննիչներից պահանջել է այսուհետ հնարավորինս կոշտ լինել, ընդ որում չխորշել նաև մեկուսարաններում բռնություններ  գործադրելուց։ Այս կերպ, նախ. գործող վարչախումբը փորձում է ցույց տալ հանրությանը, որ որևէ մեկին թույլատրված չէ վիրավորանքներ հասցնել հենց իրենց պարագլխի ընտանիքի անդամներին. հենց դա է պատճառը, որ շատ դեպքերում իրավապահներն անցնում են չափը։

Բողոքի ակցիաների մյուս մասնակիցները ևս զերծ չեն մնում գործող իշխանութունների բռնություններից, ընդ որում, ակնհայտ է մեկ զուգադիպություն. ոստիկաններն առավել կոշտ են այն մարդկանց հանդեպ, որոնք բողոքի ակցիաների ժամանակ վիրավորանքներ են հասցնում Նիկոլ Փաշինյանին։

Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը խոստացել է յուրաքանչյուր ոստիկանի պաշտոնի առաջխաղացում և պարգևավճար, եթե նրանք պաշտպանում են իր «թասիբը»։

Աշոտ Վարդանյան

«Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք
website by Sargssyan