Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը

Ապրիլի 27-ին և 28-ին լավագույն գործատուների փառատոնին՝ Career City Fest-ին, բազմաթիվ ընկերությունների տաղավարների շարքում միանգամից նկատելի էր Ամերիաբանկի տաղավարը: Փառատոնի այցելուները շտապում էին այնտեղ՝ VR ակնոցների միջոցով հայտնվելուAmeria Space-ում:

Ամերիաբանկի Տաղանդների ներգրավման, զարգացման և վերապատրաստման թիմերի ղեկավարՎահան Մելքումյանն ընդգծում է՝ այս տարի ընկերությունը ներկայացել է թվային տաղավարով. «Ներկաները հնարավորություն ունեցան 360 աստիճան տուր կատարել մեր աշխատավայրում, բացահայտել մեր կազմակերպության կոորպորատիվ միջավայրն ու մշակույթը, ծանոթանալ մեր թիմին ու հետաքրքիր նախագծերին, թվային փոխակերպման ուղուն, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրերին, որոնց մեր թիմակիցներն ակտիվորեն ներգրավված են լինում տարվա ընթացքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը: 

Նա հավելում է՝ մասնակցությունը նման միջոցառումներին ընկերությանը թույլ է տալիս մոտ լինել իր թիրախային սեգմենտներին: «Սա մեզ հնարավորություն է տալիս անմիջականորեն շփվել ուսանողների, երիտասարդների հետ ու ունենալ հետադարձ կապի հնարավորություն: Մեր այցելուներն այս կերպ ավելի լավ են ճանաչել մեզ, հասկանում, թե ինչպես ենք մտածում, ինչն ենք կարևորում և այլն: Լինելով Հայաստանի ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերություն, նման միջոցառումների մասնակցելով՝ մի փոքր ավելի մեծ հանձնառություն ենք ստանձնում, քանի որ այս կերպ ցանկանում ենք ձևավորելմշակույթ ու բերել փոփոխություն: Այդ իսկ պատճառով ամեն տարի հանդես ենք գալիս նոր գաղափարներով ու մոտեցումներով՝ փորձելով ապահովել նոր փորձառություն մեր այցելուների համար»,-ընդգծում է մեր զրուցակիցը: 

CCF 2K24-ի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք քննարկումներ և մասնագիտական ելույթներ, որոնցից մեկն էլ Վահանի՝ «Աշխատակիցների երջանկության բանաձևը» թեմայով ելույթն էր: «Այսօր կազմակերպությունների հաջողությունը պայմանավորված է նախ և առաջ աշխատակիցների երջանիկ լինելու հանգամանքով, որը ռազմավարական նշանակություն պետք է ունենա նրանց համար: Ելույթիս ժամանակ ուղևորվել ենք քիմիայի աշխարհ, բացահայտել աշխատակիցների երջանկության բանաձևը: Ընդգծեմ, որ Ամերիաբանկն իր աշխատակիցներին երջանկացնելուն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Իհարկե, մենք ունենք տարբեր արտոնություններ նրանց համար, բայց նախ և առաջ ստեղծում ենք միջավայր, որտեղ աշխատակիցներին խրախուսում ենք անընդհատ սովորել ու զարգանալ: Ստեղծում ենք մի միջավայր, որտեղ աշխատակիցները կարողանում են հասնել իրենց նպատակներին, գնահատված են լինում, մաս են կազմում տարբեր ինտելեկտուալ, սպորտային միջոցառումների: Շատ ենք կարևորում թիմակիցների անմիջական ներգրավվածությունը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նախագծերում: Այս ամենը նպաստում է, որ մեր աշխատակիցները ավելի երջանիկ լինեն իրենց աշխատավայրում»,-եզրափակում է Մելքումյանը:

Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցի կարծիքով՝ այս և նմանատիպ միջոցառումները գործատուի և աշխատակցի շփման լավագույն հարթակներից են: «Սա յուրաքանչյուր ընկերության համար շատ լավ հարթակ է ընկերության մշակույթն ուարժեքները ներկայացնելու,երիտասարդների հետ փորձով ու գիտելիքով կիսվելու համար: Սերնդափոխությունը շատ կարևոր է, և որպես պատասխանատու գործատու, Ամերիաբանկն ունի իր ներդրումը այս կարևոր գործում: Ունենք բազմաթիվ ծրագրեր երիտասարդների համար: Նրանց հետ աշխատելը մեզ համար առանձին ու կարևոր ուղղություն է: «Ամերիա սերունդ» ծրագրի շրջանակում երիտասարդներին ենք փոխանցում այն բոլոր հմտությունները, կարևորագույն հատկանիշները, որոնք լրացնում են նրանց բուհական կրթությունը: Շատ դինամիկ աշխատում ենք բուհերի հետ՝ իրականացնելով տարաբնույթ ծրագրեր: Երիտասարդները բուհական ծրագրերի շրջանակում այցելում են կազմակերպություն, տեսնում ընկերությունը ներսից, պարզում, թե ինչն է իրենց համար կարևոր գործատու ընտրելիս և այլն:Սա նրանցհամար կարիերային նպաստող նախապատրաստական փուլ է, արժեքավոր փորձառություն»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Աննա Վարդանյանցը: 

Փառատոնի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք պանելային քննարկումներ երիտասարդներին հետաքրքրող տարբեր թեմաներով: Աննա Վարդանյանցը «Ինչպե՞ս կառուցել ՄՌԿ կարիերա» թեմայով պանելային քննարկման մասնակիցներից մեկն էր: Ըստ նրա, այն մասնագիտության վերաբերյալ ավելի բազմակողմանի և տարբերվող զրույց էր:

«Կա կարծրատիպ, որ HR-ը ավելի հումանիտար մասնագիտություն է, ավելի շատ էմպատիայի մասին է: Այսօր մեր թիմում կան տարբեր մասնագիտության տեր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից: Սա ևս շատ հետաքրքիր թրենդ է, քանի որ երբ թիմում ներգրավում ես տարբեր մարդկանց, սա օգնում է, որ դու նույնպեստարբեր կերպ մտածես: Խնդիրներին տարբեր կողմերից ու տարբեր կերպ նայելը շատ է օգնում: Մասնագիտությունների շրջանակն էլ շատ լայն է: Ունենք, օրինակ, տվյալագետ մասնագետներ և տվյալագիտության վրա հիմնվածշատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացնում»,- ասում է Աննան:

Նրա խոսքով՝ ոչ միայն մարդկային ռեսուրսների կառավարման, այլ ցանկացած ոլորտում պետք է լինել նպատակասլաց, ունենալ աճելու և զարգանալու մեծ ձգտում, սահմանել նոր նշաձողեր և մարտահրավերները դարձնել հնարավորություն:

Ամերիաբանկի թափուր հաստիքներին կարող եք ծանոթանալ հղումով՝ https://recruitment.ameriabank.am/job-list

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել
website by Sargssyan