Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14,3 %-ով։ Նախորդ տարվա մարտի համեմատ աճը կազմել է 15,3 %, ընդ որում, գործող վարչախմբի ներկայացուցիչները ներկայացնելով այս տվյալները՝ ամենևին չեն ցանկանում կանգ առնել իրական խնդիրների վրա։ Բանն այն է, որ տնտեսական ակտիվության կտրուկ աճը, ըստ փորձագետների, պայմանավորված է ոչ թե երկրում արդյունաբերության ծառայությունների շրջանառությամբ, այլ մեծամասամբ վերաարտահանմամբ։

Հայաստանից Ռուսաստան է վերաարտահանվում տեխնիկա, մեքենաներ, այլ սարքավորումներ, որոնք Ռուսաստանը պատժամիջոցների պայմաններում չի կարող ներմուծել, Ռուսաստանից էլ Հայաստանի տարածքով Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ են վերարտահանվում ռուսական ոսկին և թանկարժեք քարերը։ Այդպես ձեռնտու է բոլոր կողմերին։

Տնտեսական առումով ձեռնտու է նաև Հայաստանին, բայց դրանից ստացվող օգուտը՝ հարկերի և տարանցման գումարների տեսքով, բոլորովին էլ այնքան չէ, որ որակական լուրջ ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետության համար, ընդամենը չնչին գումարներ են, որոնք հարկերի տեսքով մտնում են պետբյուջե: Փոխարենը՝ Փաշինյանը շեշտակի ավելացրել է Հայաստանի Հանրապետության պետական պարտքը։ Նախորդ 3 նախագահների պաշտոնավարման 28 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը հասել էր 7 միլիարդ դոլարի։

Ժամանակին պետական պարտքին դեմ որպես ընդդիմադիր հանդես եկող Փաշինյանն ընդամենը 6 տարում պետական պարտքի ծավալը հասցրել է 12,1 միլիարդ դոլարի, գրեթե կրկնակի՝ այս կերպ Հայաստանին տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ դնելով արևմտյան ֆինանսական համակարգերից, իսկ թե ինչպես են արևմտյան ֆինանսական համակարգերն ազդում պետությունների վրա, թերևս չարժե պատմել։

Անահիտ Մանթաշյան

Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը
website by Sargssyan