Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցն ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում` անոնսավորել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների նկատմամբ բռնության գործողությունները։

Փաշինյանը մեկ ժամ շարունակ պատասխանել է Պետրոս Ղազարյանի հարցերին և որևէ հարցի այդպես էլ հստակ պատասխան չի տվել։ Անընդհատ խուսափելով, խուսանավելով և խաբելով՝ փորձել է պնդել իր կեղծ և ադրբեջանական նարատիվները։

Ըստ էության` Նիկոլ Փաշինյանը նշում է, թե որևէ անվտանգության երաշխիք չի կարող տալ, ընդամենը իր չարչրկած լեգիտիմություն բառի միջոցով փորձում է տպավորություն ստեղծել, թե հնարավոր է ապահովել Հայաստանի տարածքների անվտանգությունը։ Հարցին, թե ո՞րն է երաշխիքը, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ չի սկսի, Փաշինյանը պատասխանել է՝ «Մեր դիրքերի լեգիտիմությունը»։

Հայաստանը երկար տարիներ լեգիտիմ և միջազգային հանրության կողմից ընդունված նարատիվներ է ներկայացրել և որևէ անգամ խնդիր չի ունեցել. այն որ Փաշինյանի ասածը խոցելի և անհեթեթ է , ակնհայտ է յուրաքանչյուրին, նույնիսկ նրա թիմակիցներին։ Ի վերջո, 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, գործող վարչախմբին հաջողվեց պահպանել իր աթոռը, և այժմ իշխանությունը պահելու նպատակով նրանք պատրաստ են ցանկացած գործողության՝ մի կողմից խաբելով և մանիպուլացնելով հասարակությանը, մյուս կողմից` ընդհուպ ուժ կիրառելով սեփական քաղաքացիների նկատմամբ։

Փաշինյանի հայտարարությունից հետո, այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե Կիրանց գյուղի հատվածում ականազերծում է իրականացվում, ոստիկանությունն էլ հատուկ գործողություն է սկսել, փակել է ճանապարհը և ուժ գործադրելով բերման ենթարկել երեք տասնյակ ցուցարարների։

Արմեն Ավագյան

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել
website by Sargssyan