Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Գործընթացի մութ կողմերի մասին ահանզանգել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը․ «ՀՀ զինված ուժերն ականազերծումն անում են զինվորական բարձրաստիճան կոչում կրողի բանավոր հրամանի համաձայն, ես դրան տեղյակ եմ։ Դեռ չեմ տալիս այդ հրամանը ստորագրողի անունը, բայց այդ հրամանը ստորագրողն արդեն պատմության մեջ է, որպես դավաճան։ Ինչի հիման վրա է այդ մարդը ստորագրել այդ հրամանը, այստեղ հարց է, կգա ժամանակ բոլորի ազգանունները կհայտնենք։ Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք։ Այսքան տարի զինվորական եմ եղել ու չեմ իմացել, որ կարելի է հող հանձնել ու կոչում ստանալ։ Պատկերացնում եք, ինչ է թե հրաման ես կատարել հող հանձնելու, դու կոչում պետք է ստանաս, դե թող վայելեն այդ կոչումները։ Չեմ էլ ուզում այդ արարքին գնահատական տալ։ Կոչումները կստանան, կգնան կնշեն»։

Գեներալ Կարապետյանի խոսքով, բոլոր պարգևատրումներն ընդունողները ևս կիսում են կատարվածի պատասխանատվությունը․ «Գրվելու է չէ՞ ինչի համար է այդ կոչումը ստացել։ Դա հո ուրիշ կերպ չի լինելու, պատմությունը գրելու է, որ այս չորս գյուղը հանձնելու համար այս չորս հոգին ստացան այսինչ կոչումները։ Ես երբեք զինվորականների մասին վատը չեմ խոսում։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ գեներալը կարող է կանգնել ու մեկ այլ գեներալի մասին ինչ-որ բան խոսել լրատվամիջոցներով, ինչ-որ գնահատականներ չեմ տալիս, պատմությունն ամեն բան կարձանագրի»։

Ըստ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, միակ տարբերակը Փաշինյանական իշխանության վարած քաղաքականության հետևանքներից խուսափելու, Հայաստանի գործող իշխանություններին հեռացնելն է և նոր ազգային իշխանություններ ընտրելն է։

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի
website by Sargssyan