ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին և ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին. այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է ղարաբաղյան հակամարտության մասնագետ, Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դը Վաալը:

«Ռուսներն իսկապես ցանկանում են մաս կազմել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին Արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է՝ «գիտեք, մենք ունենք լավագույն քարտեզները։ Այսպիսով, դուք պետք է գաք մեզ մոտ՝ որոշելու, թե որտեղով է անցնում սահմանը»: Եվ այստեղ օրակարգն այն է, որ ուզում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Դուք, ի հարկե, ունեք ռուս սահմանապահներ Թուրքիայի սահմանին, Իրանի սահմանին։ Նրանք շատ են ուզում, որ այդ սահմանապահները լինեն նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին», - ասել է Թոմաս դը Վաալը:

Վերջինիս կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր մի բան ունեն. երկուսն էլ չեն ցանկանում, որ ռուս սահմանապահները այնտեղ լինեն:

«Այսպիսով, կրկին, կարծում եմ, պարոն Փաշնիյանի կողմից այս ժեստը, այս գյուղերի վերադարձը պետք է դիտարկել որպես Ռուսաստանին հետ մղելու փորձի մի մաս: Միևնույն ժամանակ, կա մի կարևոր բան, որի մասին մենք պետք է խոսենք, մենք ամեն անգամ խոսում ենք դրա մասին, բայց դա դեռևս աներևակայելի կարևոր է: Սա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է՝ Մեղրիով Նախիջևան տանող երթուղին։ Ես բավականին անհանգստացած եմ, որ այս հարցում Ռուսաստանն ու Ադրբեջանը համագործակցում են», - եզրափակել է փորձագետը:

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից
website by Sargssyan