Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լինել շանտաժի միջոց, պատերազմի սպառնալիքի միջոցով չի կարող լինել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։

«Ոչ թե պետք է լինի սահմանազատում և սահմանագծում, որին պետք է հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ եթե խաղաղություն են ուզում դիմացը, պայմանագիրը հենց հիմա պետք է ստորագրի, որից հետո նոր պետք է սկսվի սահմանազատումը և սահմանագծումը։ Որևիցե քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալ իր քաղաքացիներին պատերազմով և ստիպել գծել սահմանները։ Այս իշխանությունը, որը լծվել է չգիտես թե ում ծառայելու գնում է հենց այդ ճանապարհով՝ նախ սահմանազատում և սահմանագծում Ադրբեջանի ցանկությամբ հետո նոր իբրև թե պատերազմի սպառնալիքը հետ մղի և հետո նոր խաղաղության պայմանագիր լինի»,- նշեց նա։

Միքայել Սրբազանի խոսքով՝ 2018թ-ին ինչպես և բոլոր մարդիկ, ինքն էլ 2 օր սխալվել է ապրիլի 23-ին և 24-ին և այդ սխալը մնալու է իր կենսագրության մեջ։ Հիմա լուսանկարներ և ելույթներ են տարածում:

«Իշխանությունը վախեցած է այս շարժումից , ուրիշ հերոսի անուն չիմանալով, նույն հերոսի անունն է տալիս։ Ես միշտ քաղաքական կարծիքներ հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ։ Քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է ձգտում չունենալուն՝ լինել պետական կառավարման մեջ: Մենք չունենք նման ցանկություն, նման ամբիցիա: Անտարբերությունը մահացու մեղք է, մենք չենք կարող լինել անտարբեր Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, որոնք վտանգում են մեր պետականությունը և անվտանգությանը», - ընգծեց Միքայել Սրբազանը։

Հիշեցնենք՝ Գյումրիում Շիրակի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ մեկնարկեց ավտոերթ դեպի Աբովյան։ Երթի մասնակիցները կմիանան Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթին։

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից
website by Sargssyan