Փաշինյանի Հայաստանում մարդ ծեծող ոստիկանին չեն պատժում
Ընդդիմադիր պատգամավորին ծեծելու մեջ մեղադրվող ոստիկանն ընդամենը մեկ ամիս անց կրկին վերադարձել է ծառայության։ Գործող իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ մտադիր չեն պատժել ընդդիմախոսներին, զոհվածների ծնողներին, ակտիվիստներին դաժան ծեծի ենթարկող իրավապահներին, ընդհակառակը՝ կարող են նաև պարգևատրել, պաշտոնեական առաջխաղացման արժանացնել, իսկ ամենադաժան հարվածները բաժին էին հասել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանին։ Ոստիկանությունում ներքին քննություն էին սկսել, 60 հոգուց միայն մեկի՝ կարմիրբերետավոր Գևորգ Մկրտչյանի լիազորությունները կասեցրել էին։ Ընդամենը մեկ ամիս անց Գևորգյանին առանց աղմուկի վերականգնել էին։
Դատախազությունն ու քննչականը, թեև քրեական վարույթ են հարուցել, սակայն մտադիր չեն պատժել ծեծելու հետ սեր ունեցող ոստիկանին, Ներքին գործերի նախարարությունից էլ լկտիաբար արձագանքում են, որ Մկրչտյանին վերականգնել են աշխատանքի, քանի որ ծառայողական քննությունը փակել են քրեական վարույթ հարուցելու պատճառով։
Մկրտչյանն, իհարկե, եզակի չէ, «Եռաբլուր» պանթեոնում էլ զոհվածների ծնողներին ծեծած ու քաշքշած ոստիկանները չեն պատժվել, ինչպես Նիկոլ Փաշինյանի օրոք չեն պատժվելու որևէ ջարդարար ոստիկան։ Ընդհակառակը, այսպիսի հակաօրինական քայլերով գործող իշխանություններն ազդակ են հղում ոստիկաններին, որ անպատիժ են մնալու, քանի դեռ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Ագնեսա Տիգրանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել