Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են տարածել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ, համատեղ հայտարարությունը հրապարակվել է Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների 16-րդ փուլի ժամանակ, տեղեկացնում է Mehr-ը։
Նշվում է, որ Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում և հարձակումները Լիբանանի և Սիրիայի վրա։ Երկրները նաև կոչ են արել դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում:
Նրանք նաև դատապարտել են իսրայելական ուժերի բոլոր ռազմական հարձակումները Սիրիայում և այդ գործողությունները համարել միջազգային օրենքների խախտում։
Երեք երկրները նաեւ ընդգծել են, որ Արեւմտյան Ասիայում բռնության սրումը բացասաբար կանդրադառնա Սիրիայում իրավիճակի վրա։
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան նշել են, որ ՄԱԿ-ի գործակալությունները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ աջակցելու Սիրիայում գտնվող լիբանանցի փախստականներին, որոնք այնտեղ են տեղափոխվել հակամարտության սրումից հետո։
Նրանք ընդգծել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարևորությունը։
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնել են, որ ավելի շատ ջանքեր պետք է գործադրվեն Իդլիբում և դրա շրջակայքում դեէսկալացիայի գոտում իրավիճակի կայուն նորմալացում ապահովելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել