Արևմուտքը ցանկանում է Հրվ. Կովկասից դուրս մղել ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. Մոսկվան պատրաստ է հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն. Զախարովա
ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են վերահսկողության տակ առնել Հարավային Կովկասը, ներթափանցել այնտեղ՝ դուրս մղելով ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նրանք միանգամայն թքած ունեն Հարավային Կովկասի, այնտեղի ժողովուրդների ճակատագրի վրա: Մենք, ի տարբերություն Արևմուտքի, շահագրգռված ենք տեսնելու անվտանգ, կայուն և բարգավաճող տարածաշրջան», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ Զախարովայի՝ ՌԴ-ն ներկա է Հարավային Կովկասում, որտեղ ունի բնական, պատմական, տնտեսական, մարդասիրական, ֆինանսական շահեր և պատրաստ է զարգացնել տարածաշրջանը:
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել հայ և ադրբեջանցի գործընկերներին տրամադրել համակողմանի աջակցություն՝ ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- ասել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել