Լեհաստանում ամերիկյան հակահրթիռային ռազմաբազա կբացվի. Կրեմլն արձագանքել է
Լեհաստանի հյուսիսում նոյեմբերի 13-ին պաշտոնապես կբացվի ԱՄՆ մշտական հակահրթիռային պաշտպանության Aegis բազան, որը կգտնվի ՌԴ սահմանից 165 կմ հեռավորության վրա:
Այս մասին Polsat News-ի եթերում հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Յացեկ Սեվերան։
Aegis համակարգը ներառում է ռադարներ և հրթիռների արձակման կայաններ։
Այս տեղեկությանն արձագանքել է Կրեմլը. Լեհաստանում ամերիկյան Aegis բազայի բացումը փորձ է զսպելու Ռուսաստանի ռազմական ներուժը, և դա կհանգեցնի համապատասխան միջոցների ընդունմանը, որպեսզի ապահովվի հավասարությունը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել դեռ Ջորջ Բուշ կրտսերի օրոք և մտահոգություն հայտնել Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության դիրքերի ստեղծման վերաբերյալ: Մենք պնդել ենք, որ ամերիկացիների խոսքերն այն մասին, որ նման միջոցներն ուղղված են իրանական վաղանցիկ սպառնալիքի դեմ, սուտ են: Սա մեր ներուժը զսպելու փորձ է, ինչը հաստատում է, որ մեր նախագահն իրավացի է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել