Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հայաստանում մի հատ այսպիսի երևույթ կա, ու դա մոդա է, ջահել տղա է, 30 տարեկան, խոսում ես հետը, ասում է՝ դե ես սասունցի եմ: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ես հիմա ուզենամ էլ, չեմ կարող ոչ մշեցի լինեմ, որովհետև ես իջևանցի եմ, հայաստանցի եմ, Իջևանից եմ, այդպես, ես հենց «ապազգային տարր» եմ։ Ենոքավանից այն կողմ չեմ կարողանում գնամ, ինչքան արխիվները քանդում եմ, ասում եմ մի հատ այդպես էջ էլ ինձ համար բացեմ, չէ: Մենք չենք հասկանում, մի պարզ բան, որ երբ որ մենք Դիլիջանում ապրում ենք, ասում եմ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք, մենք միջանցք ենք բացում, որ ասեն եկեք այստեղ մարդ չկա բնիկ այստեղից, այնտեղից եկած են, ասեն սա հին թուրքական քաղաք է, սա էլ հին ադրբեջանական քաղաք է: Եվ մենք կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցրել ենք մեր պետությունը»,- ասել է նա։
Փաշինյանը անդրադարձավ Անկախության հռչակագրին:
«Այս նախադասությունը երկար որոշել էի չասեմ, բայց մեկ է պիտի ասեմ: Վերջին տարիների, հատկապես, ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի հատ սարսափելի եզրակացության, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ։
Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է։ Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել