Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին
Գրեթե երկու տարի Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջրերը մի առվով չեն հոսում։ Երևանում կայացած գագաթնաժողովից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ամփոփիչ հռչակագիրը, Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ որևէ միջոցառման, հետ է կանչել իր ներկայացուցիչներին, հրաժարվել է մասնակցել բոլոր զորավարժություններին։
Նախօրեին Մոսկվայում կայացած դեսպանների հանդիպումը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և ներկայացուցիչների հանդիպմանը։ Հատկապես վերջին շրջանում, երբ խոսակցություններ են գնում դեպի Ռուսաստան թեքվելու Փաշինյանի տրամադրվածության մասին, այս հանդիպմանը Հայաստանի մասնակցելը կարելի է դիտարկել այդ տեսանկյունից։ Զարմանալի չէ, որ հաստիքային արևմտամետները երեկ վայնասուն էին բարձրացրել, ընդհուպ քննադատում էին ՀՀ իշխանություններին շրջադարձերի համար, պահանջում էին զերծ մնալ ՀԱՊԿ հետ համագործակցության որևէ ձևաչափից։
ՀՀ ԱԳՆ-ն նույնիսկ հայտարարեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Բայց ՌԴ-ում ՀՀ դեսպանն առանց վերին հրահանգի երբևէ չէր հանդգնի մասնակցել Լավրովի նախաձեռնած միջոցառմանը։ Իսկ դա վկայում է, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը կրկին թեքվում է դեպի Մոսկվա։
Արփինե Հայրապետյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...