Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է
Օրերս կառավարությունում տեղի ունեցած աղմկոտ նիստից ու Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո, թե «իր համբերության բաժակը լցվել է», երեկ ուշ երեկոյան տեղեկություններ սկսեցին շրջանառվել, թե Փաշինյանը պաշտոնազրկել է Ներքին գործերի և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին։ Հաղորդվեց, որ երկու պատգամավոր էլ՝ Նարեկ Զեյնալյանն ու Հովիկ Աղազարյանը վայր են դնելու մանդատները։
Փաշինյանը բոլոր պաշտոնազրկվածներին այդ մասին տեղեկացրել է հաղորդագրություններով։ Պաշտոնանկություների այս շքերթը ցնցումներ է առաջացրել «Քաղպայմանագրի» շարքերում, որոշները նույնիսկ կեսգիշերին մոտ գնացել էին ՔՊ գրասենյակ՝ հասնակալու, թե ինչ է կատարվում։ Սոցցանցերում էլ բազմաթիվ ենթադրություններ էին հնչում, մեկը մեկից ֆանտաստիկ ու իրականությունից կտրված, դավադրապաշտության բոլոր կանոնների համաձայն։
Նիկոլ Փաշինյանը սափրվելուց հետո փորձում է այլ տրամաբանությամբ գործել և դա լիովին արտահերթ ընտրությունների տրամաբանության մեջ է։ Հասկանալով, որ այս թիմով երկար ձգել չի կարող, Փաշինյանը կրկին փորձում է շահագործել հին տաշտակը, ներկայանալ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, որը չի խնայում անգամ մտերիմներին։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնից զրկվողների թիվն ավելի մեծ է լինելու, նաև ԱԱԾ ու Գլխավոր դատախազության հետ համատեղ քրեական վարույթներ են հարուցվելու տարբեր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ։ Դրանցից մեկը, ի դեպ, վերաբերում է Երևանի ՋԷԿ-ին, որտեղ լուրջ խախտումներ են հայտնաբերվել, երբ ՋԷԿ փոխտնօրեն է նշանակվել Փաշինյանի նախկին թիկնապահ, ԱԱԾ գեներալ Սարգիս Հովհաննիսյանը։
Նարինե Մկրտումյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել