Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի «որոտընդոստ» ելույթից հետո պարզ էր, որ այդ ներկայացումը շարունակություն է ունենալու: Շարունակությունը «էպիկական» էր. կիրակի օրով, ծննդավայր Ենոքավանում լիալուսնի ներքո հեծանիվ քշելուց, ապա «մատաղի» գնալուց հետո Նիկոլ Փաշինյանը «վաթսափի» գիշերային հաղորդագրություններով «գործից ազատվելու դիմում գրելու» հրահանգ իջեցրեց իր մի ամբողջ շարք իշխանավոր-թիմակիցների: Դա տարբեր որակումներ ստացավ, եղան գնահատականներ ու մեկնաբանություններ, թե դա նախընտրական տրամաբանության մեջ է, կամ՝ գլոբալ փոփոխությունների պատրաստություն է, ոմանք անգամ առնետավազք որակեցին: Այդ ամենին, իհարկե, կանդրադառնանք, ինչպես ասվում է՝ շերտ առ շերտ: Բայց սկսենք... գլխավորից:
 
Իսկ գլխավորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր ու իր ՔՊ-ի վարկանիշը ձգտում է իր սիրելի «զրոյական կետին»: Այդ իսկ պատճառով՝ Փաշինյանը որոշել է կտրուկ փոխել իր արտաքին իմիջը (սափրվեց), իր քայլերի ու քաղաքականության հետևանքով եղած վիճակի համար «մեղավոր նշանակել» իր հրամաններին, իբր, չենթարկվող դատաիրավական բլոկի ներկայացուցիչներին և այլ իշխանավորների, վերստին «ընդդիմադիր» խաղալ: Այսինքն, յոթ տարի պետությունը կառավարելուց հետո նա այն աստիճան ասելիք չունի արդյունքների մասով, որ որոշել է «Ընդդիմադիր-վարչապետը» ֆարսի նոր բեմականացում ներկայացնել: Բայց փաստը մնում է փաստ, որ ցուցադրած կեղծ դժգոհությունը Փաշինյանը փորձում կամ հենց փաթեթավորում է իր կաբինետի բարձրաստիճան պաշտոնյաների ազատումներով: Տեղի ունեցածը գալիս է վերահաստատելու ավելի վաղ նման առիթներով մեր արած այն պնդումը, որ «հերթով, կարգով, շարքով» բոլոր նրանք, ովքեր համագործակցել են Նիկոլ Փաշինյանի հետ, անխուսափելիորեն ստանալու են իրենց «բաժինը», ընդ որում՝ առաջին հերթին՝ հենց Նիկոլ Փաշինյանից:
 
Ավելին, չափազանց բնութագրական է, թե ովքեր են գիշերային «սմս»-ներով ազատվել պաշտոններից: Նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել կամ ծառայություններ են մատուցել Նիկոլ Փաշինյանին, ոչ թե սոսկ սպասարկել են նրա քաղաքական ու խմբակային շահերը, այլև իրականացրել են նրա քմահաճույքները՝ ոտնահարելով օրենքը, օրինականությունը, բարոյական ու մարդկային տարրական նորմերը:
 
Հեռացվել են այն պաշտոնյաները, որոնք անշեղորեն ու դաժանաբար իրականացրել են Նիկոլ Փաշինյանի հրամանները, մասնավորապես՝ խոշտանգումներ ու գեստապոյական բռնություններ են գործադրել ընդդիմադիր գործիչների, հակաիշխանական ցույցերի մասնակիցների դեմ, իրագործել են քաղաքական բռնություններ ու հետապնդումներ, տնտեսական հետապնդումներ, ոչ կամակատար դատավորների հալածանքներ և նրանց նկատմամբ ճնշումներ, այլևայլ ապօրինություններ, ՏԻՄ ընտրություններից հետո ժողովրդի կամքի բռնադատումներ ու, հօգուտ Փաշինյանի, իշխանազավթումներ: Ու այդ ամենի ֆոնին ավելի է ընդգծվում, որ ընդամենը «կոկորդիլոսի լաց» է Փաշինյանի սրամտությունը, թե ինքը ոնց որ «քյասիբի ռադիո» լինի, որի ասածները իրավապահ-դատական համակարգում լսում-լսում, բայց չեն կատարում: Այդ ե՞րբ չեն կատարել: Պետք է եղել՝ կարմիրբերետներով վրա են տվել խաղաղ ցուցարարների վրա, պետք է եղել՝ զոհվածների ծնողներին ու հարազատներին են «Եռաբլուրում» բզկտել, պետք է եղել՝ բեկորային նռնակներ են նետել անզեն ժողովրդի՝ կանանց, երեխաների, ծերերի վրա՝ վիրավորելով ավելի քան 100 հայ մարդու:
 
Պետք է եղել՝ որևէ ընդդիմադիրի դեմ գործ կարել, կարել են, ազատազրկել են: Այդ ի՞նչ ապօրինի հրաման է եղել, որ նրանք հեզորեն, անգամ՝ պատրաստակամորեն ու ջանասիրաբար չեն արել: Նրանք, ի՞նչ է, իրենց սիրելի Փաշինյանի հետ չեն ուրացե՞լ Արցախը, չեն ուրացե՞լ Անկախությունը, չեն հանձնե՞լ Հայաստանի տարածքները թշնամուն: Կամ՝ ի՞նչ է, դատական ու իրավապահ համակարգի հերը չեն անիծե՞լ: Այն էլ՝ ինչպես: Այնպես որ, պաշտոնից նման նվաստացուցիչ եղանակով ազատվելը դեռ միայն պստիկ հատուցումն է բոլոր այդ այլանդակություններն անելու դիմաց: Սա պիտի հաշվի առնեն բոլոր նրանք, ովքեր կհամաձայնեն զբաղեցնել թափուր պաշտոնները: Ինչ վերաբերում է վարկածներին, որ կատարվածը նախընտրական դրսևորում է, կամ՝ առնետավազք, կամ՝ ինչ-ինչ ավելի գլոբալ շրջադարձերի պատրաստություն և այլն, ապա՝ չենք վիճի: Դրանք բոլորն էլ առնվազն այս պահին կարելի է համարել հնարավոր: Բայց ամենից կարևորը, եթե ոչ՝ առանցքայինն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որևէ պաշտոնում ում էլ փոխի-չփոխի, ում էլ հանի կամ դնի, նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են: Եվ, ուստի, «նիկոլփաշինյանների» հանումից հանրագումարում Նիկոլ Փաշինյանը չի փոխվում: Երկրի ու պետականության գոյության համար առանցքային խնդիրը մեկ անձի հեռանալն է: Դա՛ է ամենակարևորը, մնացյալը երկրորդական և ուղեկից երևույթներ են՝ ինչպես էլ կոչես կամ բնորոշես:
 
Հ.Գ.- Միայն թե վաղը, մյուս օրը հանկարծ չպարզվի, էլի, որ այդ «սմս»-ային հեռացվածները... ընդդիմադիր են դարձել:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում