60 % արդյունավետությամբ արևային մարտկոց. աշխարհում առաջին անգամ հայտնագործվել է հզոր ֆոտոբջիջ
Մադրիդի Կոմպլուտենսի համալսարանի գիտնականներից 15 տարի է պահանջվել, որպեսզի ստեղծեն առաջին գալիումի տիտանի ֆոսֆիդով միջանկյալ ժապավենով (IB) արևային մարտկոց, որը կարող է հասնել 60 % էներգիայի փոխակերպման արդյունավետության։ Այս մասին գրել է Interestingengineering.com-ը, գրում է focus.ua-ն։
Սիլիցիումի վրա հիմնված արևային մարտկոցներն օգտագործում են իրենց վրա ընկած լույսի միայն մի մասը, մնացածն անջատելով որպես ջերմություն: Սահմանաչափը կախված է այն նյութից, որից պատրաստված են սարքերը: Սիլիցիումի համար սահմանային գոտու լայնությունը կազմում է 1.3 eV է, իսկ ՕԳԳ-ի սահմանը 33.7 % է: Դա փաստացի նշանակում է, որ լավագույն դեպքում նույնիսկ ամենաբարձր որակի տարրերը չեն կարող օգտագործել իրենց վրա ընկած լույսի 77.3 %-ից ավելին:
Մադրիդի Կոմպլուտենսի համալսարանի թիմն ավելի քան 15 տարի աշխատել է գալիումի ֆոսֆիդի (Gap) և տիտանի (Ti) հետ փորձելով ստեղծել ավելի արդյունավետ արևային մարտկոց: Քանի որ սահմանային գոտին կախված է կիսահաղորդչային նյութի տիրույթից, գիտնականներն ընտրել են գալիումի ֆոսֆիդը, որն ունի 2,26 eV տիրույթ: Թիմը ստեղծել է 1 քառակուսի մետր մակերեսով գալիումի ֆոսֆիդի կլանիչ և տիտանի 50 նմ-ից ոչ ավելի հաստությամբ շերտով արևային մարտկոց, որի մետաղական կոնտակտները ոսկուց ու գերմանիումից են: Մի շարք փորձերի միջոցով, որոնք չափում էին հաղորդունակությունը և արտացոլումը, թիմը պարզել է, որ մարտկոցն ունի լայն գոտի՝ 550 նմ-ից բարձր ալիքի երկարությամբ լույսի բարելավված կլանման շնորհիվ: Դա, հավանաբար, պայմանավորված է տեղադրման ժամանակ տիտանի օգտագործմամբ: Մարտկոցի տեսական ՕԳԳ-ն կազմել է մոտ 60 %:
Հետազոտողներն առաջին անգամ աշխատել են այդ նյութերի հետ սկսած 2009 թվականից, սակայն դրանցով հագեցած առաջին սարքերը ստեղծելու համար նրանցից պահանջվել է 15 տարի: Նույնիսկ այս փուլում այդ ՖՎ բջիջները դեռ մոտ չեն դաշտային պայմաններում փորձարկումներին: Դրանց արդյունավետությունը ցածր է, և դեռ շատ անելիքներ կան, գրում են լրատվամիջոցները։
Թիմը նախ ցանկանում է ստեղծել պրոտոտիպային արևային մարտկոցը, որը ցուց կտա ավելի բարձր արդյունավետություն: Նրանք նաև մտադիր են լուծել արևային մարտկոցների նախագծման խնդիրներն ապագայում տիտանի ներդրման տարբեր մոտեցումների կիրառմամբ: Այս տեխնոլոգիայի կոմերցիոն ընդունումը կարող է երկար ժամանակ տևել, բայց դա ցուց է տալիս, որ արևային մարտկոցների ներուժը այլևս սահմանափակված չէ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան