ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ տարածքին
Ուկրաինայի Զինված ուժերը գիշերն ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրյանսկի մարզը, հաստատել է ՌԴ ՊՆ-ն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5-ը խոցվել է Պանցիր համալիրի կողմից, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Այս գիշեր ժամը 03:25-ին հակառակորդը վեց բալիստիկ հրթիռներով հարվածել է Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտին: Ըստ հաստատված տվյալների՝ կիրառվել են ամերիկյան արտադրության ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռներ: Հակահրթիռային մարտի արդյունքում С 400 ՀՕՊ համակարգի և «Պանցիր» ՀՕՊ հրթիռային համակարգերի մարտական անձնակազմերը խոցել են 5 հրթիռ և վնասել 1-ը»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
ATACMS-ի բեկորներն ընկել են Բրյանսկի մարզի ռազմական օբյեկտներից մեկի տեխնիկական տարածքում, հրդեհ է բռնկվել։
Հիշեցնենք՝ РБК Украина-ն, վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերում իրազեկ աղբյուրին, գրել էր, որ երկրի պաշտպանության ուժերն առաջին անգամ Ռուսաստանի տարածքին հարվածել են ATACMS բալիստիկ հրթիռներով։
Նախօրեին մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ գրել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ է տվել իր մատակարարած զենքերով հարվածել ՌԴ տարածքի խորքին: Սակայն պաշտոնական Վաշինգտոնը տեղեկությունը դեռ չի հաստատել:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...