Իրանի և ՌԴ-ի էլեկտրական ցանցերի միավորումը կստեղծի տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր, որից կօգտվեն մյուս երկրները. Իրանի էներգետիկայի նախարար
Ռուսաստանն ու Իրանն ունեն խոշոր էլեկտրական ցանցեր, և եթե այդ ցանցերը միացվեն, կարող են տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր ստեղծել, որից կարող են օգտվել նաև այլ երկրներ: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին։
Նա այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլիևի հետ հանդիպման շրջանակում:
«Այս հանդիպմանը երկու կարևոր հարց է բարձրացվել՝ կապված «Սիրիկ» էլեկտրակայանի կառուցման և Իրանի և Ռուսաստանի միջև էլեկտրական կապերի ստեղծման ու ամրապնդման հետ: Ռուսաստանն ու Իրանն ունեն խոշոր էլեկտրական ցանցեր, և եթե այդ ցանցերը միացվեն, նրանք կարող են տարածաշրջանում էլեկտրաէներգիայի հզոր աղբյուր ստեղծել, որից կարող են օգտվել նաև այլ երկրներ: Մենք վաղուց առաջարկներ ենք ներկայացրել՝ ամրապնդելու այս էլեկտրական կապը երկու երկրների համագործակցության և Ադրբեջանի տարածքի օգտագործման միջոցով»,- ասել է Ալիաբադին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան