Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ
Քաղաքականություն

Հայաստանի օրվա իշխանությունը՝ հակահայկական օրակարգի ջահակիր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ հաճախ պետություններում առկա ներքաղաքական դիրքավորումը պայմաններ է ստեղծում արտաքին քաղաքական միջավայրի ձևավորման համար։ Այսինքն, հիմնականում արտաքին քաղաքականությունը ձևակերպվում է պետության ներքին շահերից ելնելով։ Բայց Հայաստանի դեպքում մեր ներքին օրակարգը իշխող քաղաքական ուժի կողմից ձևավորվում է ոչ թե մեր երկրի, այլ արտաքին ուժերի ու հատկապես թշնամի պետությունների շահերին համապատասխան։ Այլ կերպ ասած՝ արտաքին պահանջները մեր երկրում ներքաղաքական մթնոլորտ են ձևավորում։ Դրա համար էլ ակներև կերպով առաջ են մղվում հակահայաստանյան, հակահայկական օրակարգի ուղղությունները, որոնցից ամենաառանցքայինը ազգային ինքնության և հայ ժողովրդի ինքնատիպությունը դրսևորող արժեքային համակարգի դեմ պայքարն է։ Իսկ այս արշավը կերպարանք է ստանում արժեքային հիմնասյուները քանդելու, պատմությունը և հիշողությունը մերժելու և սրբագրելու գործելակերպում։

Օրինակ՝ պատմականորեն հայ ժողովրդի համար արժեքային հիմնասյուներից է եղել Հայ առաքելական եկեղեցին, սակայն Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում իշխանությունները գործի են դնում բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի վարկաբեկեն Եկեղեցին։ Թերևս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ Եկեղեցին դարեր շարունակ կանգնած է եղել հայ ժողովրդին միավորելու, ազգային ինքնության պահպանման ու ազգային ազատագրական պայքարի սկզբնավորման հիմքերում։ Եվ որպեսզի հենց գործող իշխանությունների պարտությունից հետո ազգային պայքարի արմատների տարածումը և վերելքը կանխվի, ամենահուժկու հարվածներն ուղղվում են հենց Եկեղեցու ուղղությամբ։ Պատկերը ամբողջական է դառնում, երբ հայ Եկեղեցու ուղղությամբ պարբերաբար վայրահաչում է ադրբեջանական քարոզչամեքենան՝ այն ներկայացնելով որպես ռևանշիզմի սկզբնավորման օջախ։

Իշխանությունների հարվածների մյուս հիմնասյունը անվտանգության համակարգն է՝ մասնավորապես բանակը, որպեսզի այն ընդունակ չլինի կանգնել նոր պայքարի հիմքերում։ Միշտ էլ անվտանգության համակարգում որոշակի արատավոր բարքեր եղել են, բայց դա չի նշանակում, որ ամբողջ բանակը պետք է նույնականացվի այդ արատավոր բարքերի հետ։ Բայց իշխանությունները «բանակը չպետք է սրբագործել» լոզունգների ներքո հակառակն են անում՝ մշտապես թիրախավորման տակ պահելով բանակն ու դրա հիմքերում կանգնած մարդկանց։ Դա անուղղակիորեն նշանակում է նաև արժեզրկել Արցախյան ազատամարտի ժամանակ մեր ունեցած փառահեղ հաղթանակների փորձը, որպեսզի դրանք հանկարծ չկրկնվեն։ Չէ՞ որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հայ ժողովուրդը պետք է համակերպվի Արցախյան երկրորդ պատերազմում պարտության հետ։ Նորից՝ պատկերն ամբողջական է դառնում, երբ տեսնում ես, թե ինչ ինտենսիվությամբ են Ադրբեջանից պահանջներ հնչում, որ Հայաստանը չպետք է բանակ ունենա: Դե, ՀՀ իշխանություններն էլ պետք է անշեղորեն կատարեն Բաքվի այդ հրահանգը, ինչպես որ մյուս զիջումներն են իրականացրել։ Իսկ երբ բանակի ԳՇ-ն պահանջում էր իշխանությունների հրաժարականը, հենց Թուրքիայից էր, որ բանակի գործողությունները դատապարտող ու Փաշինյանին աջակցող հայտարարություններ հնչեցին։

Հայաստանում իշխող վարչախմբի մյուս սև առաքելությունը պատմությունը սրբագրելը, ջնջելն ու լիովին նոր էջից սկսելն է։ Հենց այս քաղաքականության շրջանակներում է, որ «պատմական Հայաստանի» հայեցակարգը հակադրվում է «իրական Հայաստանի» հայեցակարգին։ Իսկ «իրական Հայաստանի» հայեցակարգը նշանակում է հրաժարվել Արցախից ու մեր պատմական իրավունքներից։ Դրա համար էլ իշխանությունները փորձում են ապացուցել, որ մինչ այս սխալ ենք ապրել, նախկինները Հայաստանը տարել են դեպի անդունդ, դրա համար էլ կոտրած տաշտակի առաջ ենք կանգնել, իսկ «պատմական Հայաստանի» հայեցակարգի ձևավորումը ձեռնտու է եղել միայն... Ռուսաստանին, ու եթե մենք պայքարենք մեր պատմական իրավունքների համար, ապա կգա մի պահ, որ Հայաստանը կոչնչանա, իսկ որպեսզի Հայաստանը մնա, պետք է առաջնորդվել «խաղաղության օրակարգով»։

Այսինքն, «խաղաղության օրակարգի» այլընտրանքի դեպքում, ըստ Փաշինյանի, մեզ անհամեմատ մեծ ողբերգություն է սպասում։ Դրա համար էլ Փաշինյանն այնպիսի քարոզչական թեզեր է գեներացնում, թե Հայաստանի բնակավայրերում ապրող մարդիկ չպետք է հիշեն իրենց պատմական արմատները, մասնավորապես՝ թե իրենց հայրերն ու պապերն Արևմտյան Հայաստանի մասերից են եկել՝ Մուշից, Վանից, Էրզրումից և այլ բնակավայրերից՝ մազապուրծ հասնելով Արևել յան Հայաստան։ Ըստ Փաշինյանի տրամաբանության, եթե խոսվի մարդկանց՝ Արևմտյան Հայաստանում ունեցած արմատների մասին, կնշանակի, որ բուն ՀՀ տարածքում օտարներ են ապրել, ու այդ օտարներն էլ տարածքային հավակնություններ կդրսևորեն Հայաստանի նկատմամբ։ Այսպիսի քարոզչության հետևում կարելի է տեսնել, որ ՀՀ իշխանությունները ջուր են լցնում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու թուրքական քարոզչամեքենայի ջրաղացին։

Անգամ ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն էր դիտարկել, որ ՀՀ-ում գործող վարչախումբը և նրա պարագլուխը ոչ բացահայտ կերպով միացել են Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացին: Սրան է միտված նաև այն, որ Մարդկության դեմ գործված մեծագույն հանցագործությունը «պատմության ողբերգական անցքեր» է որակվում, «Հայոց պատմություն» առարկայի փոխարեն դպրոցական ծրագիր է ներմուծվում «Հայաստանի պատմություն» առարկան, որպեսզի հնարավորինս շրջանցվի Հայոց ցեղասպանության թեման։ Իսկ արտգործնախարարն էլ հայտարարում է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման Հայաստանի համար արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ։ Ցեղասպանության թեմայի նսեմացմանն ուղղված իշխանությունների բոլոր քայլերը թվարկելու դեպքում կարելի է մի մեծ ցուցակ կազմել։ Բայց զարմանալին այն է, որ ՀՀ իշխանություններն այնպիսի վարպետությամբ են իրենց հակահայկական օրակարգն առաջ մղում, որ թուրք ժխտողականներն ու ադրբեջանական քարոզիչները, այդ երկրների պաշտոնական շրջանակների հետ ձեռք ձեռքի տված, տարիներ առաջ նույնիսկ իրենց ամենագունեղ երազներում չէին կարող տեսնել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում