Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16 կմ երկարությամ ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կտարամադրվի 2 մլրդ 860 մլն 300 հազար դրամի չափով գումար, շուրջ 901 մլն դրամ էլ կառավարությունը կտրամադրի:Նախագիծը կառավարության նսիտում զեկուցեց նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թվեց հիմնանորոգվող ճանապարհները հերթականությամբ, ապա բարձրացրեց խնդիր:
Նրա խոսքով՝ ճանապարհների հիմնանորոգում հետո դեպքեր է տեսել, երբ բնկավայրերի, ռեստորանների այլ օբյեկտների մոտով անցնող ճանապարհները քանդվում են:
«Այսպիսի ընկալում կա,՝ սա իմ դռան դեմն է, հետո ինչ որ պետությունը 500 մլն փող է ծախսել, պետք է հեռախոսի լար անցկացնեմ, կքանդեմ, պետությունը կգա մի օր, էլի կսարքի: Սա լուրջ պրոբլեմ է: Պետք է հասկանանք՝ այս պրոբլեմի հետ ո՞նց ենք առչնվելու, առաջին հերթին համայնքներն ունեն անելիք»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե տասնյակ տարիներով չվերանորոգված ճանապարհը վերանորոգում են, գնում, տեսնում են՝ մեկը բերել ավազ է թափել մայթի վրա, մյուսը բերել, քար է շարել, մեկ ուրիշը՝ ասֆալտի վրա բետոն է անում:
«Այդ մարդուն որ ասես՝ ի՞նչ ես անում, կասի՝ ի՞նչ եմ անում որ: Պապու «ԳԱԶ157»-երից ինչ-որ առումով պրծանք: Մայթով քայլում ես, մարդն իր երեխու հետ քայլում է, մեկ էլ տեսնում է 61 թվի արտադրության «ԳԱԶ 66»-ի ռամա է դրված մայթի վրա, պապու ռաման է, միակ հիշողությանն է մնացել: Կներեք արտահայտությանս համար՝ տարեք կախեք ձեր պատից, եթե հիշողություն է: Այ ձեր ցավը տանեմ, ամենայն հարգանքով, տարե՛ք ձեր բակում դրեք, բակ չունեք, տանը դրեք»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ սա լուրջ խնդիր է: «Մենք չենք հասկանում այս ամեն ինչի կապն այսօրվա իրավիճակի հետ: Ինչո՞ւ ձայն չեն հանում մարզպետները, համայքնապետերը: Ի՞նչ, վախենում են այդ պապու թոռի ձայնը կորցնե՞ն ընտրություններին: Հակառակը, եթե մենք գնում ենք, դա մաքրում ենք, մի մարդու ձայն կորցնում ենք, 100-ինը՝ շահում: Բոլոր համայնքներով մտնելու եմ, որտեղ տեսա, աղյուս ավազ, ՎԱԶ 31, 37 սա պրոբլեմ է առաջացնելու, իննձից չնեղանաք: 6 տարվա ընթացքում համայնք չկա, որ զանգած չլինեմ այս խնդրով»,- շեշտեց նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...