Հայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք աճ գրանցվում է, սակայն բացասական ուղղությամբ։ Մինչ գործող իշխանության ղեկավարը ոստիկանությունը վերածել է իր անձնական թիկնազորի, իսկ իրավապահները զբաղված են ընդդիմախոսներին հետապնդելու, բռնությունների ենթարկելու գործով, հանցավորության մակարդակը Հայաստանում անշեղորեն աճում է։
Հատկապես վերջին տարիներին աճ են գրանցել հրազենով կատարվող հանցագործությունները։ Այս տարվա 9 ամսվա ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը գրեթե հավասար է 2023 թ․ ողջ տարվա ցուցանիշին։ Եթե 2019 թ. գրանցվել է 74 դեպք, 2020-ին արդեն՝ 83 դեպք էր։ 2023 թ. ողջ ընթացքում գրանցվել է 94 դեպք, իսկ միայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում՝ 90 դեպք։ Միայն մայրաքաղաքում անցած տարի 40 այսօրինակ հանցագործություն է արձանագրվել, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ արդեն 30 դեպք։
Տարեկան ցուցանիշներն ամփոփելիս արձանագրելու ենք, որ 2024 թ. ռեկորդային է եղել հրազենով կատարվող հանցագործությունների պարագայում։ Իրավիճակը գործող իշխանությունների օրոք շտկել անհնար է։ Նույնիսկ ՆԳ նախարարի փոփոխությունը, այդ պաշտոնին ոստիկանությունից մղոններով հեռու մի «սորոսական» տիկնոջ նշանակումը դրական փոփոխություններ չի բերելու։ Հայաստանում հանցավորության մակարդակը նվազեցնելու համար հարկավոր է թե՛ քաղաքական կամք, թե՛ իրավապահ համակարգի բավարար աշխատանք։ Երկուսն էլ այսօր բացակայում են։
Սերինե Քալանթարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...