Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները
Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը ձեռք է բերել լիազորություններ, և, համապատասխանաբար, դադարեցվել են նախորդ գումարման օրենսդիր մարմնի լիազորությունները։ Այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի չներկայանալու պատճառով խորհրդարանի առաջին նիստը բացել է բարձրաստիճան պատգամավոր Լադո Կախաձեն։ Նա շնորհակալություն է հայտնել բնակչությանը Վրաստանի իշխող կուսակցությանը ցուցաբերած աջակցության համար։
«Մաղթում եմ ձեզ խաղաղություն, առողջություն, մեր երկրի միավորում, արժանավայել բարգավաճում և նպատակների իրականացում», – ասել է Կախաձեն։
Նորընտիր խորհրդարանը իրավասու է սկսել աշխատանքը, եթե ներկա է նորընտիր օրենսդիր մարմնի ամբողջական կազմի մեծամասնությունը (ընդհանուր առմամբ՝ 150 մանդատ): Գրանցվել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից միայն նորընտիր պատգամավորները՝ 89 հոգի։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ