Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խոստացել էր երեկ երեկոյան հրապարակել իր որոշումը՝ Նիկոլ Փաշինյանի հորդորի վերաբերյալ, սակայն վերջին պահին հայտարարեց, թե հետաձգում է։
Հիշեցնենք, օրերս իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքն է հորդորել Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին, ինչպես նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ հրաժարական ներկայացնել։ Պատճառը հոկտեմբերի 15-ին խորհրդարանում կայացած լսումներն էին, որոնք աչքի էին ընկել փոխադարձ վիրավորանքներով, գոռգոռոցներով։ Փաշինյանը հորդորի մասին բարձրաձայնել էր Հանրայինի եթերում, ինչից հետո պարզ էր, որ Աղազարյանին մանդատից զրկելու հարցում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վճռական է տրամադրված։
Աղազարյանը երեկ հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի հետ, որից հետո էլ հայտարարել է որոշման հետաձգման մասին։ Աղազարյանի վիճակը, մեղմ ասած, ամենևին էլ բարվոք չէ։ Թեպետ նա ատամներով փորձում է պահել իր մանդատը՝ հիփոթեքը վճարելու հնարավորությունը պահպանելու համար, բայց ՔՊ-ում այլևս որևէ աջակցություն չունի։ Նրան բաց տեքստով ասել են, որ եթե չհրաժարվի մանդատից, ապա գլխավոր դատախազը կմտնի խորհրդարան՝ Աղազարյանին կալանավորելու հարցով։ Կալանավորվելու վտանգի տակ է նաև նրա որդին։ Ամեն ինչ սկսվել էր, երբ Արգիշտի Քյարամյանը բացահայտեց, որ Աղազարյանի որդու համար երկու անգամ միջնորդել են։ Պատգամավորի որդին, օգտվելով օրենքի սողանքներից, մեքենաներ էր ներկրել, ապա արտահանել դրանք, և պետությունից ԱԱՀ-ն ետ պահանջել։ Այդ փաստերով քրեական վարույթ էր նախաձեռնվել, և Հովիկ Աղազարյանն առնվազն երկու անգամ միջնորդել էր որդու համար։
Ի դեպ, Աղազարյանի պատճառով Քննչական կոմիտեի պետի տեղակալ Արսեն Այվազյանը ևս կարող է կորցնել պաշտոնը, թեև խոսակցություններ կային, որ հենց ինքն է դառնալու ՔԿ պետ։ Ու այժմ, երբ թեմայում ներքաշված բոլոր կողմերը վարչապետի «հորդորով» պաշտոնանկ են լինում, ինքը՝ Աղազարյանը դիմադրում է։ Ի՞նչը կընտրի նա, կալա՞նքը, թե՞ մանդատից հրաժարումը, հայտնի կլինի առաջիկայում։
Էմիլ Հովսեփյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...