ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններից
Լեհաստանի նախագահը եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Անջեյ Դուդան առանձնազրույց է ունենալու նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։ Սպասվում են նաև Լեհաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Դուդան կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լեհաստանի նախագահի այցի ամենաուշագրավ դրվագը նոյեմբերի 27-ին նախատեսված Երասխ այցելությունն է։ Դուդան անձամբ է մասնակցելու Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
Այդկերպ, ԵՄ առաջատար երկրներից մեկի նախագահն ընդգծում է Եվրոպական դիտորդական առաքելության կարևորությունը։ Իսկ դա այսօր ավելի քան անհրաժեշտ է, հատկապես Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինի եթերում արած վտանգավոր հայտարարություններից հետո։ Նախօրեին Փաշինյանը խոստովանել էր, որ ՀՀ տարածքում ԵՄ դիտորդների ներկայության հարցը քննարկում է Ադրբեջանի հետ։ Ավելին, հայկական կողմը պատրաստ է դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։ «Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ, ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված հատվածների նկատմամբ, որովհետև այն սահմանը, որը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես»,- նկատել էր Փաշինյանը։
Դիտորդներին Հայաստանում տեղակայելը ԵՄ համար առանցքային քայլ է՝ սեփական ազդեցությունը տարածաշրջանում ավելացնելու համար, և Փաշինյանի խոսքերը ռեալ վտանգ են եվրոպական շահերին։
Ուշագրավ էր մեկ այլ եվրոպական երկրի՝ Ֆրանսիայի դեսպանի արձագանքը, «Արևմտյան Ադրբեջանի» մասին Փաշինյանի խոսքերին։ Օլիվիե Դըկոտինյին հրապարակել էր Իրանի քարտեզը՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի ընդգծումով, և գրել էր. «Միակն ու անկրկնելին»։ Ֆրանսիայի դեսպանի այս «ապտակը» ուղղված էր հենց Նիկոլ Փաշինյանին, ասես հորդոր էր չմտնել վտանգավոր և անհեթեթ դիսկուրսի մեջ։
Հայկուհի Փափազյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...