Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը
Հայաստանում արտարժույթի շոշափելի փոփոխությունները, որոնք նկատվում են վերջին օրերին, պայմանավորված են նաև օբյեկտիվ գործոններով։ Դրանցից առաջինը, որը կապված է ռուս-ուկրաինական հակամարտության հետ, երբ խոշոր գումարների շրջանառություն էր իրականացվում, արդեն իսկ նվազել է։ Ինչպես զգուշացնում էին լուրջ տնտեսագետները, այդ գործոնը նվազելու է և տանելու դեպի կոլափս, որովհետև տնտեսական աճի համար իրական հիմքեր չեն ստեղծվել։
Երկրորդը, լուրջ կասկածներ կան, քանի որ բյուջեն տարեվերջին 220 մլրդ դրամով պակաս է հավաքագրվելու, որն էլ ֆորմալ պատճառ դարձավ Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահի պաշտոնից հեռացնելու համար, որպեսզի կարողանան ինչ-որ ձևի բյուջեն կատարել, դոլարի փոխարժեքն են ավելացնում, հետո այդ կուրսի վրա խաղալով բյուջեն կարողանան լցնել։
Իշխանություններն անում են այն, ինչ սովորաբար անում է ցանկացած կառավարություն Հայաստանում, երբ բյուջեի դեֆիցիտ էր առաջանում։ Տարեվերջին արժույթի փոխարժեքն արհեստականորեն բարձրացնում էին, որ կարողանան բյուջեն քիչ թե շատ տեսքի բերել։ Իսկ եկող տարվա բյուջեն արդեն կարևոր է, քանի որ փաստացի այն նախընտրական բյուջե է։
Բելլա Մարկոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...