Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը վերջին մեկ ամսում արդեն երկրորդ անգամ է անդրադառնում Հայաստանին։ Ընդ որում, այդ կառույցը տարիներ շարունակ աչքի չի ընկել հրապարակային հայտարարություններով։ Նոյեմբերի սկզբին ՌԴ ԱՀԾ-ն հայտնել էր, թե Վաշինգտոնը Երևանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության»՝ Հայաստանին դրդելով հրաժարվել արժեքներից, ավանդույթներից և շահավետ տնտեսական կապերից։
Մի հայտարարություն էլ երեկ են տարածել, նշել, թե ԱՄՆ Պետդեպը մտածում է՝ ինչպես թույլ չտա, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից։ «Նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող «անբավարար վստահելի» իշխանություններին իրենց կամակատարներով «ուժեղացնելու» մեջ։ Միավորված գլոբալիստական ժողովրդավարացման շրջանակներում այդպիսիք են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցություն»-ը և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն»-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ոչ անհայտ Սերգեյ Նարիշկինի գլխավորած կառույցի այս ակտիվությունը որքան մտահոգիչ է, նույնքան էլ կարող է զարմանալի թվալ։ Ինչպես ավելի վաղ նշել ենք՝ վկայակոչելով մեր մոսկովյան աղբյուրները, ծառայությունը լուրջ քննադատության տակ է Կրեմլում, քանի որ ինքն էր համակարգում գործողությունները Հայաստանում։ ՀՀ գործող իշխանությունների վերակողմնորոշումը ՌԴ Արտաքին հետախուզության ձախողումն է․ «Նիկոլ Փաշինյան» պրոյեկտը Ռուսաստանի կողմից համակարգումն ու պատասխանատվությունը վերցրել են անձամբ Սերգեյ Նարիշկինը և ՌԴ ԱԳՆ-ն, որոնք վստահեցրել են, որ Փաշինյանը վստահելի ֆիգուր է վարչապետի պաշտոնում։ Եվ այժմ, Ռուսաստանում Փաշինյանի հարցով ամենակատաղի նվնվոցները լսվում են հենց այդ երկու գերատեսչություններից, որոնք ռազմավարական ձախողում են ունեցել։
Եվա Թորոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...