Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ
Կառավարությունն առաջարկում է ավելացնել նոր պայման՝ արգելել տրանսպորտային միջոցների շահագործումը, եթե նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը՝ ներառյալ, թեթև մարդատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր։ Միաժամանակ, ամռանը կարգելվի ձմեռային անվադողերով երթևեկելը։ Բացառություն կարվի 2024թ. համար, երբ այս կանոնը կգործի դեկտեմբերի 10-ից։
«Հանրապետությունում կան վարորդներ, ովքեր նաև ձմռանն ավտոմեքենաները վարում են ամառային անիվներով: Մենք վարորդների համար որոշակի լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց սա այն որոշումներից է, որ պետք է կայացնենք։ Ես ուզում եմ էլի իմ անձնական փորձով կիսվել ձեզ հետ, ես սկզբունք դարձրեցի ինձ համար, որ իմ մեքենայի վրա պետք է նոյեմբերից լինի միայն ձմեռային անիվ։ Երբ որ ես իմ ընտանիքի անդամների հետ ձյունպատ ճանապարհին հայտնվեցի վթարային վիճակում, հասկացա, որ ընդամենը պատահականության բերումով էր, որ ծանր հետևանքներ չունեցանք։
Չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացները հայտնվեն վթարային վիճակում, կյանքի և մահվան վիճակում, որից հետո մենք այդ որոշումները կկայացնեն՝ք վիճակագրությունը հետադարձ ուսումնասիրելով»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
«Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Անն...