Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել, բացատրել է, թե ինչպես առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ժ/պ-ի նախնական ընտրությանը: Ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, նախնական քվեարկությանը որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ է ինքնառաջադրվել՝ ուղարկելով լուսանկար, Գյումրիում հաշվառված լինելը հիմնավորող անձնագրային տվյալներ կարճ ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ՝ ՔՊ անդամ, համակիր կամ համախոհ լինելու թեմային անդրադարձով:
Գյումրիում քաղաքական ճգնաժամը լուծելու Փաշինյանական այս մեթոդը, որը «փրայմերիզ» է անվանում, ըստ մասնագետների, միտված է շեղելու հանրության ուշադրությունը և զավթելու իշխանությունը Հայաստանի երկրորդ քաղաքում։ Գյումրին, այդ իմաստով, սպեցիֆիկ քաղաք է, որտեղ բոլոր իշխանությունները խնդիրներ են ունեցել։ «Բալասանյան» դաշինքի՝ ավագանին լքելուց հետո օրենքը պահանջում է շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնել, բայց ՔՊ-ն դիմադրում է, փորձում է քաղաքապետի ԺՊ նշանակել, ապա վարչական ռեսուրսով խեղդել դիմադրությունը։
Մյուս կողմից էլ, իշխող ուժը խնդիր ունի հեղինակություն վայելող թեկնածուների հարցում։ Նախապես առաջադրված Կարեն Սարուխանյանը գրեթե ամենօրյա պարբերականությամբ նոր սկանդալի մեջ է հայտնվում՝ դրա համար մեղադրելով հարազատ կուսակցությանը։ Սարուխանյանի կասկածներն անհիմն չեն, հատկապես, որ Գյումրիում ընտրական պորցեսին որոշել է խառնվել վարչապետի տիկինը։ Աննա Հակոբյանի մորաքրոջ որդին՝ Վահագն Մկրտչյանը ևս մտադիր է առաջադրվել։ Օրեր առաջ տեղեկություններ հայտնվեցին, որ Սարուխանյանի և Մկրտչյանի միջև ծեծկռտուք է եղել։
Մարիա Ոսկանյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել