Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը
Բաքվում COP29-ի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանը կոշտացրել է հռետորաբանությունը, ընդհուպ անցել սպառնալիքներ տարածելուն, Հայաստանին մեղադրանքներ հասցեագրելուն և ռազմական նոր էսկալացիայի պատրաստվելուն։ Ըստ միջազգայնագետ Արմեն Պետրոսյանի, այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտերը հրահանգավորվել են ձևավորելու կեղծ տեղեկատվական մթնոլորտ՝ իբր Հայաստանը պատրաստվում է սահմանափակ ռազմական գործողություն իրականացնել Ադրբեջանի դեմ (իրավիճակային առումով վերոնշյալը գուցե նաև «վրեժ է» COP-ին Հայաստանի չմասնակցելու համար)։ «Չնայած առայժմ պաշտոնական թեմատիկ խոսույթի բացակայությանը, այնուամենայնիվ, խիստ կանխատեսելի է, որ առաջիկայում Բաքուն ավելի կկարծրացնի դիրքորոշումը, կսրի հռետորաբանությունը և օրակարգ կբերի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման գործիքակազմը»,- նշել է նա։
Որ Ադրբեջանը գագաթնաժողովն օգտագործելու է Հայաստանին նոր մեղադրանքներ ներկայացնելու, միջազգային ասպարեզում ռազմական էսկալացիայի հիմքեր ստեղծելու համար, որևէ մեկը չէր էլ կասկածում։ Հատկապես այսօր, երբ գագաթնաժողովի արդյունքներն այնքան էլ Բաքվի սրտով չեն, նման զարգացումներն առավել քան իրական են թվում։ Հայաստանն այս պայմաններում պետք է առավելագույնս զգոն լինի, աշխատի միջազգային կառույցների ու երկրների հետ՝ կանխելու Բաքվի նոր նկրտումները։
Անի Բարսեղյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել