Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Տնտեսություն

Ալեն Դավթյանը բարձր է գնահատում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հետևողական գործունեությունը

Ալեն Դավթյանը մեր ընթերցողին հայտնի է դեռևս 2022 թվականից։ Այն ժամանակ ներկայացրել էինք 2016-ին նրա հիմնած այգեգործական տնտեսությունը։ Միգուցե և այդ նախաձեռնությունը հանրային մեծ ուշադրության չարժանանար, եթե իրագործված չլիներ ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա՝ Քաջարանց գյուղի արևմտյան բարձունքներում, որտեղ սովորական երևույթ են ուժեղ քամիները, որտեղ ավանդաբար լոբի ու կարտոֆիլ էին միայն ցանում...

Անցած ութ տարին ցույց տվեց, որ Ալեն Դավթյանը կարողացել է հետամուտ լինել այդ ծրագրի իրագործմանը՝ ապացուցելով, որ տվյալ բարձրադիր գոտում կարելի է և մրգաստան ստեղծել։

Արդյունքում՝ 13 հա հողատարածք ընդգրկող այգում արդեն 18 հազար մրգատու ծառ կա։ Ընդ որում՝ երկրորդ տարին է՝ դեղձենիներն ու ծիրանենիներն առատ բերք են տալիս:

Ընթացիկ տարում արդեն իսկ 15 մլն դրամի եկամուտ է բերել այգին...

Պարզվում է սակայն, որ ճարտարագետ ու տնտեսագետ Ալեն Դավթյանի՝ հայրենի եզերքի մերօրյա նվիրյալի եռանդն ու ծրագրերը դրանով չեն սահմանափակվել ու սահմանափակվում:

Քաջարան քաղաքի խմելու ջրի երբեմնի մաքրման կայանը, որ 1980-ականներից անտերության էր մատնված ու կիսավեր վիճակում էր, նոր տեսք ու նշանակություն է ձեռք բերել։ Այն նախ մասնավորեցվել է և դարձել Ալեն Դավթյանի պապի սեփականությունը, ով էլ ժառանգել է թոռներին։

Եվ ահա 650 քառակուսի մետր մակերեսով շենքը հիմնանորոգվել է ամբողջապես՝ տանիքից մինչև առաջին հարկ։

Այդտեղ էլ մոտ վեց ամիս առաջ հիմնադրվել է մեխանիկական արտադրամաս, որտեղ 12 բարձրակարգ մասնագետ պատրաստում-արտադրում են, ինչպես իրենք են հավաստիացնում, «երկաթի հետ կապված ամեն ինչ»։

Ավելի կոնկրետ՝ առայժմ արտադրվում են մանեկ (տարբեր չափսերի), պահարաններ, հանքարդյունաբերության մեջ մեծ պահանջարկ ունեցած ֆիլտրեր, հեղույս, պնդօղակ, ցանցավանդակներ, լիսեռներ...

Իբրև հումք հիմնականում օգտագործվում է ռուսական մետաղը, որի որակական հատկանիշները, ըստ մասնագետների, բավականին բարձր են։

Միևնույն ժամանակ՝ արտադրության համար անհրաժեշտ որոշ նյութեր ձեռք են բերվում Իրանի Իսլամական Հանրապետությունից և Չինաստանից։

Արտադրանքի հիմնական սպառողներից են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը...

Նորաստեղծ արտադրամասի արտադրանքի հանդեպ պահանջարկն այնքան մեծ է, որ Քաջարանց գյուղում առկա արտադրական մակերեսը չի բավականացրել, ուստի և արտադրական նոր տարածք են վարձակալել Կապան քաղաքում։

Արտադրամաս կատարած մեր այցի ընթացքում հանդիպեցինք աշխատակիցների հետ, որոնցից մի քանիսին ներկայացրեց ճանաչված խառատ Մուրադ Դավթյանը, ով կենսաթոշակի անցնելուց հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից տեղափոխվել է այդ արտադրամաս։

Ահա բարձրակարգ մասնագետներից մի քանիսը, որոնց փորձի և հմտության շնորհիվ ծնունդ է առնում որակյալ արտադրանքը՝ Էդուարդ Ալեքսանյան (6-րդ տարակարգի ֆրեզերային օպերատոր), Անդրանիկ Առաքելյան (6-րդ տարակարգի խառատ), Գագիկ Համբարձումյան (6-րդ տարակարգի զոդող)։

Մուրադ Դավթյանն անդրադարձ կատարեց նաև արտադրամասի ստեղծման պատմությանն ու նրա ներկա գործունեությանը, մասնավորապես նշելով՝ «Արտադրամասը հիմնադրել և ղեկավարում  են Ալեն ու Մարատ Դավթյան եղբայրները։ Այս շինությունը՝ կառուցված խորհրդային տարիներին, իսկական ավերակի էր վերածվել։ Նրանք ամբողջապես հիմնանորոգեցին շենքը, ձեռք բերեցին անհրաժեշտ  հաստոցներ և այլ սարքավորումներ, որոնք էլ տեղադրվեցին ու գործարկվեցին։

Հաստոցները, ինչպես տեսնում եք, խորհրդային տարիների արտադրանք են, որոնք դիմացկուն են ու չեն կորցնում իրենց արդիականությունը։ Պարզապես պետք է մասնագետ լինի, որ կարողանա աշխատեցնել։ Մի խոսքով՝ գերազանց հաստոցներ են, բազմապրոֆիլ։

Մոտ վեց ամսվա գործունեությունը ցույց է տալիս, որ արտադրամասն ի վիճակի է բարձրորակ ու պահանջված արտադրանք թողարկել։ Ընդ որում՝ առաջնահերթությունը տալիս ենք որակին։ Մինչև հիմա մեր մատակարարած դետալների համար ստացել ենք միայն դրական արձագանք։ ԶՊՄԿ-ում աշխատող ռուս մասնագետները նույնպես քանիցս շնորհակալություն են հայտնել՝ արտադրանքի որակի համար։

Արտադրամասում առողջ մթնոլորտ է, տասնյակ տարիների ընկերներ ենք, դասընկերներ, գործընկերներ։

Մեր արտադրամասը, կարող ենք ասել, երկու հիմնական խնդիր ունի, առաջին՝ թողարկել բարձրորակ արտադրանք, երկրորդ՝ երիտասարդ կադրեր պատրաստել»։

Արտադրամասում ընդգրկված է նաև Արցախից բռնագաղթված մեր մի քանի հայրենակից, ովքեր առանձնահատուկ հոգատարությամբ են շրջապատված։

Իսկ Ալեն Դավթյանը, ամեն ինչից զատ, իր հերթական նախաձեռնության գլխավոր նպատակներից է համարում նոր աշխատատեղերի ստեղծումը, տեղացի բարձրակարգ մասնագետների տասնամյակների փորձի օգտագործումը և, իհարկե, տեղի տնտեսվարողների ու մասնավորապես հանքարդյունաբերական ձեռնարկությունների համար անհրաժեշտ որոշ սարքավորումների արտադրության կազմակերպումը։

Ալեն Դավթյանը նաև բարձր է գնահատում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հետևողական գործունեությունը՝ տարածաշրջանում փոքր և միջին ձեռնարկատիրությանը նպաստելու, տեղացի որակյալ կադրերի ներուժն օգտագործելու,  ընկերության համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների մի մասը (հնարավորության դեպքում) այստեղ պատրաստելու կամ ձեռք բերելու ուղղությամբ:

«ՊՌՕ-ՆԷԴ» ՍՊԸ ընկերությունը, որ ներկայացնում ենք այսօր, ծնունդ է առել և կայացման ճանապարհի նախնական փուլն անցել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աջակցությամբ։ Աջակցությունը, անտարակույս, գլխավոր պայման է այս դեպքում, սակայն ոչ պակաս կարևոր է, որ գործի գլխին կանգնած լինի կարող ուժ, աշխատող-արարող անձնավորություն, ինչպիսին Ալեն Դավթյանն է։ Հերթական անգամ նա ապացուցում է, որ հայրենատիրությունը ստեղծագործ աշխատանք է ենթադրում, որ տեղական ռեսուրսները (նաև կադրային) խելամիտ օգտագործելու խնդիր ունենք, որ հայրենի եզերքի ամեն մի պտղունց հողը մշակելու կարիք ունենք, քանզի հողն այդպես է զորանում ու հայրենիք դառնում։

Եվ ամենակարևորը՝ նա համաձայն չէ իր հայրենի Քաջարանց գյուղի ապագայի շուրջ ժամանակ առ ժամանակ ծավալվող հուսակոտոր խոսակցություններին՝ համոզված լինելով՝ հազարամյակների խորքից եկող Քաջարանցը կա և անպայման պիտի լինի...