Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի քաղաքական նոր «տանիք» գտնե՞լ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԱԳՆին՝ ամեն գնով նախապատրաստել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպում՝ ԱՄՆՀՀ հարաբերությունների խորացման համար։ Երեկ նման տեղեկություն է հրապարակել՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հղում տալով իր աղբյուրներին: Նշվում է, որ հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև Թրամփի պաշտոնական երդմնակալությունը, քանի որ դրանից հետո նման հանդիպում կազմակերպելը կլինի ավելի բարդ։ Ի դեպ, այս կոնտեքստում տեղեկություններ էին շրջանառվում, որ դրա համար հիանալի առիթ կարող է լինել այսօր Փարիզում կայանալիք Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը։
Ինչո՞վ է հատկապես ուշագրավ նման տեղեկությունը: Բանն այն է, որ Փաշինյանն ու քպական թիմը ԱՄՆ նախագահական ընտրություններում շեշտը դրել էին Դեմոկրատների հաղթանակի վրա և սերտ կապեր ունեին Բայդենի վարչակազմի և դեմոկրատների ներկայացուցիչների հետ։ Սակայն ԱՄՆ ընտրություններում հաղթեց Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Դոնալդ Թրամփը: Հիմա, փաստացի, Փաշինյանը ջանքեր պիտի գործադրի նրա հետ հանդիպելու, նրա կաբինետի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու համար՝ առաջին հերթին հասկանալու իր և յուր քպական իշխանության քաղաքական ապագան։ Ըստ նշյալ ալիքի, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Փաշինյանը փորձում է ի դեմս Թրամփի նոր «քաղաքական տանիք» գտնել:
«ԱՄՆՌԴ հարաբերությունները Թրամփի օրոք կարող են կարգավորվել կամ չկրել այդքան սուր և թշնամական բնույթ, ինչպես այսօր են։ Փաշինյանը հասկանում է, որ իր քաղաքական ապագան որոշվում է Վաշինգտոնում և Մոսկվայում»,գրում են հեղինակները՝ հավելելով, որ Փաշինյանն ընտրություններով վերարտադրվելու շանս չունի, քանի որ Հայաստանում ունի գրեթե զրոյական վարկանիշ։ Այսինքն, «վերընտրվելու» համար Փաշինյանը պետք է ունենա գերտերություններից որևէ մեկի աջակցությունը. «Հաշվի առնելով Փաշինյանի և ՔՊի հակառուսական արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ՝ հասկանալի է, որ այդ «կանաչ լույսը» Փաշինյանը փորձելու է ստանալ Սպիտակ տնից։
Սակայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասը նոր աշխարհաքաղաքական բաժանման արդյունքում փոխանցվելու է ՌԴին, և Փաշինյանի քայլերը Թրամփի ուղղությամբ ռեալ ոչ մի արդյունք չեն տալու։ Փաշինյանն ունի մեկ ելք՝ հրաժարական տալ և թիմով հեռանալ կամ մեկ գիշերում դառնալ ռուսամետ և թիմին SMSներով հրահանգել գովերգել Մոսկվային, Կրեմլին և հայռուսական դաշնակցային կապերը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...