Թբիլիսիի քաղաքապետարանը ցույցերի էպիկենտրոնում սկսել է տոնածառի տեղադրումը
Դեկտեմբերի 8-ի վաղ առավոտյան Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է ամանորյա տոնածառի տեղադրումը Ռուսթավելի պողոտայում, որտեղ պարբերաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»։
Այդ պահին՝ գիշերվա ժամը երեքից հետո, ցուցարարներ չեն եղել։
«Դեռևս պարզ չէ, թե ինչպես են բողոքի ցույցերը համակցվելու խորհրդարանի շենքի մոտ ստեղծված ամանորյա անկյունի հետ։ Տոնածառի չնչին վնասվելը պատճառ կդառնա, որ իշխանությունները հայտարարեն, որ ցուցարարները երեխաներին զրկում են տոնից»,- գրում է լրատվամիջոցը։
Այսօր բողոքի հանրահավաքը հայտարարված է տեղական ժամանակով ժամը 15։00-ին՝ Հանրապետության հրապարակում։
Նշվում է, որ անցած գիշեր ոստիկանությունը չի ցրել ցուցարարներին։ Դրա փոխարեն հարձակվել են բողոքի ակցիայի մասնակիցների վրա։
Հաղորդվում է, որ մի քանի տասնյակ սև հագուստով դիմակավոր տղամարդիկ ծեծի են ենթարկել մարդկանց Ռուսթավելիի մերձակայքում, այդ թվում՝ «Հանուն փոփոխությունների» ընդդիմադիր կոալիցիայի գրասենյակում։
Իշխանությունների ընդդիմախոսները հայտարարել են, որ «տիտուշկաների» մոբիլիզացիայի հետևում կանգնած է իշխող կուսակցությունը, և որ «բռնություններն» իրականացրել են քաղաքացիական հագուստով հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։
«Վրացական երազանքը» կտրականապես հերքում է այս մեղադրանքները։
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում։ Ոչ ոք չի ձերբակալվել։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել