Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանՄերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմըՎիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, ՀՀ-ն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարարԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԱրդյո՞ք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասինԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանՕդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանովԻրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ ԳևորգյանԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրըՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԻրանում նշել են ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններըՄտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեքՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումը վերափոխումների է ենթարկվել, որն առաջիկայում կդրսևորվի

Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդամենն օրերի ընթացքում Բաշար ալ Ասադի իշխանությունը տապալվեց այն պայմաններում, երբ նա արդեն 24 տարի Սիրիայում իշխանության էր։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, որը հանգեցրեց այսպիսի դրամատիկ զարգացումների։ Առաջին հերթին՝ սիրիական խնդիրը պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների և ուժերի դասավորության տեսանկյունից, քանի որ Սիրիայի գործընթացներում ներգրավված են տարբեր միջազգային խաղացողներ, որոնք տարբեր շահեր են հետապնդում։ Իսկ հակամարտության մեջ ներգրավված ուժերից ամենաակտիվը Թուրքիան է, որը 2011 թվականից ի վեր աջակցում է Սիրիայի ընդդիմադիր ուժերին, որոնք պայքարում էին Ասադի իշխանության դեմ։ Թուրքիայի դիրքորոշումը, քաղաքականից բացի, պայմանավորված էր նաև Էրդողանի ու Ասադի միջև անձնական թշնամանքով։ Ժամանակ կար, երբ Էրդողանը ընտանեկան արձակուրդի շրջանակներում Էգեյան ծովի ափին գտնվող Բոդրում հանգստավայրում հյուրընկալում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին։
 
Այդ շրջանում Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները նոր բարձունքի էին հասել, բայց ամեն ինչ շատ արագ փոխվեց, երբ սիրիական քաղաքացիական պատերազմն սկսվեց։ Էրդողանը դիմեց Ասադին՝ բռնությունը դադարեցնելու կոչով, սակայն Սիրիայի նախագահը անտեսեց նրա դիմումը, ինչն էլ հատուկ իրավիճակ ստեղծեց հարաբերությունների սրացման համար։ Հատկապես դրանից հետո Էրդողանն սկսեց հրապարակայնորեն քննադատել Ասադին և աջակցել Սիրիայի ապստամբ ուժերին՝ մասնավորապես «Սիրիական ազգային բանակ» անվանումով խմբավորմանը, որը վերահսկում էր տարածքներ հյուսիսային Սիրիայում և կռվում էր «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման հետ համատեղ։ Բայց քանի որ վերջինս որպես ահաբեկչական խմբավորում է դիտարկվում, որի ղեկավարությունն էլ իր հերթին սերտ կապեր է ունեցել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ, Անկարան չէր կարող այս կազմակերպությանը բացահայտ սատարել, բայց «տակից» աջակցում էր օգնությամբ ու մատակարարումներով։
 
Պատահական չէ, որ «Հայաթ Թահրիր ալ Շամի» կենտրոնակայանը հենց Իդլիբ նահանգում էր, որը սահմանակից է Թուրքիային, ու թուրքական կողմից էլ անխափան կերպով աջակցությունը տրամադրվում էր։ Իսկ վերջերս արդեն միջազգային իրավիճակի փոփոխության պայմաններում Թուրքիայի համար եկավ, այսպես ասած, «աստեղային ժամը»։ Միջազգային մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն, 13 տարվա քաղաքացիական պատերազմի ընթացքում Սիրիայի ընդդիմադիր աշխարհազորայինները հնարավորություն զգացին թուլացնելու նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը և իրենց գործողություններից մոտ վեց ամիս առաջ տեղեկացրին Թուրքիային խոշոր հարձակման պլանների մասին ու ստացան Անկարայի հավանությունը։ Ուստի, պատահական չէ, որ Հայաթ Թահրիր ալ Շամ խմբավորման հաղթանակն Անկարայում գնահատվում է որպես Թուրքիայի հաղթանակ։ Եվ Թուրքիայում ցնծության մեջ էին ընդդիմադիրների կողմից Սիրիայում իշխանությունը վերցնելուց ու Դամասկոսը գրավելուց հետո։
 
Հատուկ ընդգծվում էր, որ Ասադը չգնահատեց ու չընդունեց Թուրքիայի պարզած ձեռքը, դրա համար էլ նրա իշխանությունը նման վախճան ունեցավ։ Սիրիայում ընդդիմադիրների հաղթանակը ձեռնտու է Էրդողանին նաև Թուրքիայի ներքաղաքական իմաստով, քանի որ նեոօսմանական գաղափարախոսության շրջանակներում նա թուրքական հանրությանը կարող է ցույց տալ իր գրանցած հաջողությունը։ Իսկ թուրքական պաշտոնյաներն արդեն խոսում են Թուրքիայից 3,6 մլն սիրիացի փախստականներին Սիրիա վերադարձնելու մասին։ Դրա արդյունքում կթեթևանա առանց այն էլ ինֆլ յացիայի խնդրին բախվող թուրքական տնտեսության ուսերին փախստականներով պայմանավորված ծանրությունը։ Մյուս կողմից էլ՝ թուրքական հանրության շրջանում դժգոհություններ էին ձևավորվել սիրիացի փախստականների հոսքով պայմանավորված, ուստի նրանց հետ ուղարկելու խոստումներով Էրդողանի համար շատ հարմար առիթ է ստեղծվում նոր միավորներ վաստակելու համար։ Բացի այդ, թուրքական շինարարական ընկերությունների համար Սիրիայում գործունեություն ծավալելու և շահույթներ գեներացնելու համար նոր դաշտ է բացվում, դրա համար էլ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարում է, թե Թուրքիան պատրաստ է ձեռք մեկնել Սիրիային վերակառուցման հարցում։
 
Անձամբ Էրդողանը սերտ կապեր ունի թուրքական շինարարական ընկերությունների հետ։ Ու պատահական չէ, որ այդ ընկերությունների մի մասն էլ Արցախյան պատերազմից հետո ներգրավված է Արցախից օկուպացված տարածքներում ընթացող շինարարական աշխատանքներում։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան, ձեռք բերելով բազմաթիվ լծակներ, կարող է հրահանգել Դամասկոսին, թե ինչ դիրքավորում պետք է ստանձնել այս կամ այն հարցում։ Իսկ Թուրքիայի ազդեցության գերակայությունը Սիրիայում նշանակում է տարածաշրջանային դասավորության էական փոփոխություն։ Դրա համար էլ Էրդողանը հայտարարում է, թե Թուրքիան վերաշարադրում է մարդկության պատմությունը։ Ընդ որում, Թուրքիայի դիրքերն ամրապնդվում են հատկապես Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացման հաշվին, որոնք Ասադի հեռացումից հետո դիտարկվում են որպես Սիրիայի շուրջ աշխարհաքաղաքական խաղը տանուլ տված երկրներ, քանի որ նրանք կարող էին քայլեր ձեռնարկել իրենց դիրքերի ու Ասադի իշխանության պահպանման համար, բայց չարեցին։
 
2015 թվականին՝ սիրիական քաղաքացիական պատերազմի գագաթնակետին, Ռուսաստանն աջակցության եկավ Ասադի իշխանությանը և փաստացի փրկեց իշխող ռեժիմին՝ ռազմական տեսանկյունից էականորեն աջակցելով կառավարական ուժերին ընդդիմադիր խմբավորումների դեմ պայքարում, որոնք Արևմուտքի ու Թուրքիայի աջակցությունն էին վայելում։ Ռուսաստանը ռազմաբազաներ ունի Սիրիայում, որտեղից էլ ռուսական ինքնաթիռները օդային հարվածներ էին հասցնում ապստամբներին։ Բայց այս անգամ Մոսկվան, գլխավորապես կենտրոնացած լինելով ուկրաինական ճակատում առաջխաղացում ունենալու վրա, չկարողացավ այնքան ռազմական աջակցություն ցուցաբերել Ասադի կառավարական ուժերին, որպեսզի նրանք հետ մղեն ընդդիմադիր խմբավորմանը։ Չհաշված, որ ներկա պահին, բազմաթիվ փորձագետների գնահատմամբ, Ռուսաստանն ուղղակի ի վիճակի չէ Ուկրաինայում հաջողություն ունենալ և միաժամանակ երկրորդ ճակատում ռազմական գործողություններ ձեռնարկել Մերձավոր Արևելքում։ Եվ ամենամեծ աջակցությունը, որ Ռուսաստանը կարողացավ առաջարկել, Ասադին ապաստան տրամադրելն էր։
 
Այս կապակցությամբ Ռուսաստանից հայտարարում են, թե Մոսկվան հավատարիմ է իր բարեկամներին։ Բայց դեռ հարցական է, թե ինչ տեղի կունենա Սիրիայում ռուսական ռազմաբազաների հետ, չնայած Կրեմլից նշում են, թե դա արդեն Սիրիայում նոր իշխանությունների հետ բանակցությունների հարց է։ Հաշվի առնելով Սիրիայում Ռուսաստանի դիրքերի թուլացումը՝ բացառված չէ, որ ռուսական ռազմաբազաներն ընթացքում թիրախավորվեն։ Այսպիսի անհանգստության շրջանակներում էլ Մոսկվայից սպառնացել են, որ կոշտ պատասխան կտան, եթե ռուսական ռազմաբազաները հարձակումների ենթարկվեն։ Թե կոնկրետ ինչպես կդասավորվեն իրադարձությունները, ներկա պահին դժվար է ասել, բայց հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ Սիրիայից դուրս գալու արդյունքում Ռուսաստանի դիրքերը կթուլանան նաև աֆրիկյան տարածաշրջանում՝ հաշվի առնելով, որ Սիրիան ռուսական ուժերի համար կարևորագույն կապող օղակ ու հենման կետ է Աֆրիկայում գործողությունների իրականացման համար։ Իսկ Մոսկվան հատկապես վերջին տարիներին փորձում է մի շարք ուղղություններով իր ազդեցությունն ընդլայնել Աֆրիկայի երկրներում՝ Լիբիայից դեպի Սահելի երկրներ՝ Չադ, Նիգեր, Բուրկինա Ֆասո, ու Սուդանից դեպի Հարավային Սուդան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն և Հասարակածային Գվինեա։ Եթե աշխարհագրական առումով Ռուսաստանը բավական հեռու է Սիրիայից, այլ է իրադրությունն Իրանի համար։
 
Ընդդիմադիր խմբավորումների իշխանության գալը ենթադրում է Սիրիայում Իրանի դիրքերի էական թուլացում, քանի որ, ի դեմս Ասադի, Թեհրանը Սիրիայում ուներ առանցքային դաշնակից, որը ճանապարհ էր հարթում Լիբանան հասնելու և այնտեղից գործող Հզբոլահին աջակցություն տրամադրելու համար։ Մյուս կողմից էլ՝ Իրանը նաև Սիրիայի միջոցով մոբիլիզացնում էր իր դիմադրության առանցքը համարվող պրոքսի ուժերին՝ հատկապես Հզբոլահին՝ ինչպես Ասադի իշխանությանն ամեն կերպ ընդդիմադիր խմբավորումներից պաշտպանելու, այնպես էլ Իսրայելի դեմ պայքարելու նպատակով։ Սակայն ներկա փուլում Հզբոլահն էականորեն թուլացել է Իսրայելի դեմ պատերազմի հետևանքով ստացած հարվածների արդյունքում, ուստի այս անգամ իրանական կողմը հաշվարկեց, որ ի վիճակի չէ Ասադին այնպիսի աջակցություն տրամադրել, որ նա պահպանի իր իշխանությունը։ Բայց իրանական կողմը դիվանագիտորեն ձևակերպեց իր այդ քայլն այնպես, որ Սիրիայից անգամ իրենց չեն խնդրել միջամտել իրավիճակին։
 
Իսկ Սիրիայում իշխանության եկած զինյալներն արդեն իսկ ուղերձներ են հղում Իրանին՝ հարձակվելով ու թալանելով Դամասկոսում Իրանի դեսպանատունը։ Սիրիայում Ասադի հեռանալը պայմաններ է ստեղծում Իրանի տարածաշրջանային ազդեցության թուլացման համար, քանի որ Թեհրանը զրկվում է այն կապող օղակից, որի տարածքով կարողանում էր անմիջական կապ ապահովել Հզբոլահի հետ։ Բնականաբար, այս նոր իրավիճակից օգտվող ուժերից են մի կողմից՝ Արևմուտքը, որի մաս կազմող երկրները հիմնականում թշնամական վերաբերմունք ունեին Ասադի իշխանության նկատմամբ, մյուս կողմից՝ Իսրայելը, որի զորքերն, օգտվելով Սիրիայում փխրուն իրավիճակից, խախտեցին 1974 թվականին ստորագրված Ուժերի դեսեգրեգացիայի համաձայնագիրը, առաջ եկան Գոլանի բարձունքի ուղղությամբ, իսկ իսրայելական ավիացիան սկսել է հարվածներ հասցնել սիրիական զինապահեստներին, որ զինյալներն ի վիճակի չլինեն դրանք կիրառել իրենց դեմ։ Այնուամենայնիվ, Սիրիայում իշխանությունը վերցրած թուրքամետ զինյալները հայտարարում են, թե Դամասկոսով հասնելու են դեպի Երուսաղեմ։ Պարզ է, որ Թուրքիան կարող է նրանց մղել Իսրայելի դեմ, բայց Իսրայելն ու Արևմուտքն էլ Թուրքիայի դեմ կարող են խաղարկել քրդական գործոնը՝ աջակցություն տրամադրելով Սիրիայի ու Իրաքի քրդական զինյալներին։ Այնպես որ, Սիրիայում ստեղծված նոր իրավիճակը մոտեցնում է Իսրայելի ու Թուրքիայի շահերի բախումը։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում