Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ)
Դեկտեմբերի 10-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Կրակոցների ընթացքում նշված վայրով անցնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազը, վտանգելով կյանքը, իր ավտոմեքենան կանգնեցրել է ռուսական համարանիշներով ավտոմեքենայի առաջ, որի միջից էլ հենց կրակոցներ են արձակվել, որպեսզի վարորդը չդիմի փախուստի։ Սակայն վարորդը, ով երիտասարդ տղա էր, ավտոմեքենան քշել է ոչ միայն դատախազի, այլև ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ուղղությամբ և երբ հորդորվել էր, որ դեպքի վայրից չհեռանա, նա դիմել է փախուստի։
Փախուստի են դիմել ևս 2-3 ավտոմեքենաներ։ Նշված ավտոմեքենաներից երկուսի համարանիշներն արդեն իրավապահներն ունեն։
ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե ինչից են սկսվել կրակոցները:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սարալանջում հարվածել են ռուսական համարանիշներով ավտոմեքենային, որից հետո սկսվել է վիճաբանություն։ Մի խումբ երիտասարդներ դիմակավորված ծեծի են ենթարկել վարորդին։ Վերջինս փորձել է փախչել իր վրա հարձակված մարդկանցից, ու այդ պահին նշված վայրով անցնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազը ավտոմեքենան կանգնեցրել է ռուսական համարանիշներով ավտոմեքենայի առաջ, որ երիտասարդը չփախչի:
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ երիտասարդը փախչելուց հետո գնացել է հիվանդանոց, քանի որ իրեն դաժանաբար ծեծի են ենթարկել:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ երիտասարդին իրավապահները տուժող են ճանաչել, սակայն ձերբակալել են նրա հորը, ով որդու դեմ հրաժարվել է ցուցմունք տալ։ Ավելին՝ փորձել են ձերբակալել փախուստի դիմած վարորդի 19-ամյա նշանածին, սակայն պաշտպանների միջամտության արդյունքում այն չի իրականացվել:
Մանրամասները՝ տեսանյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել