Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին Դեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Միշտ չէ, որ մեծամասնությունը ճիշտ է և դա պատմությունը բազմիցս ապացուցել է․ Էդմոն Մարուքյան Nissan ընկերությունը արևային վահանակներ կտեղադրի էլեկտրական մեքենաների տանիքներին Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները Հազարավոր դեն նետված արևային վահանակները հանկարծակիորեն ճանաչվել են որպես արժեքավոր վառելիքի աղբյուր Հանքն անխելք մարդու բան չէ. «Փաստ»
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղայինԵրբ տեղի կունենա Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունըՇինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել էAxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԻմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե ՀովհաննիսյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Մերցը հարյուրավոր բողոքներ է ներկայացրել իր հասցեին ուղղված վիրավորանքների համար. WeltԱՄՆ-ն 2026 և 2027 թվականներին Ուկրաինային աջակցելու համար կծախսի 800 միլիոն դոլարՀայաստանում գործատուներին կբաժանեն «բարեխիղճ» և «ոչ բարեխիղճ» խմբերի. ի՞նչ է դա ենթադրումԹոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Ջերմուկում ծրագրում են մինչև 2028 թ. նոր օդանավակայան կառուցել. ծրագիր, որ քննարկվում է շուրջ 20 տարի. Hetq.amՍպերցյանը ճանաչվել է ԲԿՄԱ-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստԶելենսկին դեռ չի ծանոթացել hակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին․ ԹրամփԱնտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըԱյսօր Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 8 ներկայացուցիչUcom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ
Մամուլի տեսություն

Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, գերակտիվացել է սոցիալական ցանցերում: Այնպես չէ, որ մինչև հիմա պասիվ էր, բայց վերջին շրջանում իսկապես գերակտիվ է դարձել: Տեսանյութ՝ տեսանյութի ետևից, գրառում՝ գրառման վրա: Մեկը մյուսից «մարգարտափայլ», իսկ գրառումներն էլ՝ այնպիսի ստերով ու մանիպուլ յացիաներով, որ էլ ասելու չի: Ինքն իր հետ մրցման է մտել: Ռեկորդ ռեկորդի հետևից: Նախօրեին, օրինակ՝ հիշել էր Կիրանցի, ավելի ճիշտ՝ Հայաստանի այդ սահմանամերձ բնակավայրին անմիջականորեն հարող հայկական տարածքներն իր անձնական քմահաճույքով թշնամուն հանձնելու մասին: Նույն «սկավառակն էր պտտել», թե՝ «Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել»:
 
Թե ով ու ինչպես է որոշել այդպիսի «ՀՀ սուվերեն տարածքը», ցավոք, նույնպես հայտնի է. Նիկոլ Փաշինյանը դա արել է... հիմնվելով ինչոր հանրագիտարանների վրա, ինչոր Ալմաթիի հռչակագրի: Դե, հանրագիտարանով սահման ու տարածք որոշելը այնպիսի անհեթեթություն է, որ այդ ամենից հասկացող ողջամիտ մասնագետները ծիծաղից ուշագնաց կլինեն, իսկ հայ մասնագետները երևի պիտի լացեն, որովհետև դա տեղով մեկ ողբերգություն է: Ալմաթիի հռչակագրում ընդհանրապես ոչ մի քարտեզ չի մատնանշվում: Առհասարակ, այդ հռչակագիրը ոչ թե միջպետական սահմանների մասին է, այլ փլուզված ԽՍՀՄի անկախացած երկրների համագործակցության կառույց ձևավորելու: Այն, որ դա անպիտան փաստաթուղթ է նախկին ԽՍՀՄ տարածքում որևէ հակամարտություն կարգավորելու, նախկին ԽՍՀՄ որևէ երկու երկրի միջև սահման որոշելու հարցում, հանգիստ կարելի է հիմնավորել այն ակնհայտ իրողությամբ, որ մինչև հիմա որևէ հակամարտության կամ միջպետական հարաբերությունների որևէ կարգավորման դեպքում այդ հռչակագիրը չի վկայակոչվել:
 
Ավելին, Արցախի հակամարտության կարգավորմամբ զբաղված մի քանի տասնյակ օտարազգի միջնորդների ու խնդրին Փաշինյանից տասնապատիկ լավ տիրապետող փորձագետների մտքի ծայրով իսկ չի անցել նման անհեթեթություն առաջարկել: Բայց Փաշինյանը բռնեց ու, այդ հռչակագրի վրա հիմնվելով, ի մեծ ուրախություն Անկարայի, Բաքվի, առհասարակ, հայության թշնամի թուրքական ու ադրբեջանական հանցագործ իշխանությունների, արյունով ու բազում արժանի հայորդիների կյանքերի գնով ազատագրված հայկական տարածքները գրչի մի շարժումով նվիրեց թշնամուն: Ու միայն Կիրանցում չէ: Գորիս-Կապան ճանապա՞րհը հիշեցնենք, թե՞ Շուռնուխը, թշնամուն Փաշինյանի իշխանության կողմից հանձնված Իշխանասա՞րը հիշեցնենք, թե՞ Սև լիճը, Ջերմուկի մերձակա բարձունքնե՞րը հիշեցնենք, թե՞ Սոթքի: Ախր, ո՞ր մեկն ասես: Այսինքն, բոլոր այդ դեպքերում Փաշինյանն ինչի՞ հիման վրա է Հայաստանի տարածքները տվել թշնամուն: Այդ ո՞նց է, որ ինքը տարածքները տալիս ու տալիս է, բայց երբ բանը հասնում է Հայաստանի շահերն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելպահպանելվերականգնելուն, միանգամից անգիր արած ասում է. «Մենք ռազմական ճանապարհով ոչինչ չենք անելու»:
 
Այսինքն, թշնամուն պարզորոշ ակնարկում է, որ նա կարող է ավելի ու ավելի առաջ գալ, նորանոր տարածքներ զավթել, միևնույնն է, Փաշինյանն ու նրա ՔՊ-ն չեն դիմադրելու: Կամ՝ Կիրանցի հետ կապված նորից հիշել է «կադաստրի թղթերի», այսինքն՝ ՀՀ քաղաքացիների ունեցած սեփականության վկայականների մասին այն տարածքներում, որոնք ինքը տվեց թշնամուն, Հայաստանի բանակի ստորաբաժանումները դուրս հանեց տասնամյակներով պաշտպանված ու ամրացված դիրքերից՝ դրանք ևս նվիրելով ադրբեջանական ագրեսորներին, որոնք արդեն այդ նույն Կիրանցի անմիջական հարևանությամբ մինչև ատամները զինված ռազմակայան են ձևավորել: Դե, հաստատ ոչ բարի նպատակներով: Փաշինյանը կադաստրային վկայականների վերաբերյալ ասում է. «Մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ, և ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի»: Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ ենթադրել: Սա պետության ղեկավա՞ր է խոսում: Ենթադրության հիման վրա մարդու սեփականություն տնօրինելու հիմքն անհիմն ես համարո՞ւմ:
 
Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում, թե այդ վկայականներն ապօրինի են տրվել: Մարդիկ իրե՞նք են իրենց տներում նստած՝ տնայնագործական եղանակով «կադաստրի թուղթ» գրել: Իհարկե՝ ոչ: Համապատասխան կառույցն է տվել այդ վկայականները, համապատասխան պետտուրքերն ու վճարումները կատարելուց հետո: Դա քաղաքացու խնդիրը չի ընդհանրապես: Հետևաբար, ոչ ոք իրավունք չունի նրանից խլել իր սեփականության իրավունքի օրինական հիմքերը, էլ չենք ասում՝ սեփականությունը: Բայց այդ ամենը քիչ համարելով՝ Փաշինյանը այնպիսի սուտ է ասում, որից ոչ միայն եփած, այլև գրիլի սարքի մեջ գտնվող հավերի ծիծաղը կգար: Ասում է. «...Ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել: Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների և շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասն, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում»: Այո, հիշում ենք այդ «ուղիղ եթերները», հատկապես այս տարվա ապրիլի 20-27-ի միջակայքում: Հիշում ենք այն ուղիղ եթերները, երբ հազարավոր (առանց չափազանցության) ոստիկաններ, ոստիկանական զորքեր, կարմիրբերետավոր, սև բերետավոր «բրիգադներ» ուղղակիորեն շրջապատել էին Կիրանցն ու Ոսկեպարը:
 
Հիշում ենք, թե ինչպես էին հարձակվում մարդկանց վրա, քաշքշում, ծեծում, ահաբեկում, ձերբակալում, ինչպես էին տեղի որոշ «երկրապահներ» մեքենայի տակ գցելու նպատակով մեքենան քշում մարդկանց վրա: Հիշում ենք նաև ապրիլի 26-ի սևբերետավորների հարձակումը: Թե բա՝ «չենք ահաբեկել»: Չեն ահաբեկել, պարզապես շաբաթներով տեռորի են ենթարկել, այդ թվում՝ այն ժամանակվա ՆԳ նախարարի, մարզպետի ու մնացյալ «նիկոլականների» ակտիվ ներգրավմամբ: Թե բա՝ «չենք ահաբեկել»: Լո՞ւրջ: Երևի դա ուրի՞շ Նիկոլ Փաշինյան է գնացել Ոսկեպար ու Կիրանց և ահաբեկել հայ մարդկանց, որ եթե այսօր, հենց հիմա տարածքները չտանք, մի շաբաթից Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը կհարձակվեն: Դժվար է միարժեքորեն ասել, թե ինչու է Փաշինյանը հիշել Կիրանցի ու հայկական հողերն ամենաայլանդակ ճնշումներով թշնամուն հանձնելու մասին՝ այդ ամենը արդարացնելու, «սպիտակափետուր» ներկայանալու ենթատեքստով:
 
Թերևս, շուտով պատրաստվում է նորանոր «կիրանցներ» անել Հայաստանի գլխին: Ու մեկ էլ՝ այդ ամենի խորապատկերում Փաշինյանը գրում է. «...Հայհոյանքներին առավելևս հայհոյանքով չեմ պատասխանելու և որպես քրիստոնյա՝ նման գրառումներ անողներին ներում եմ կանխապես»: Փաշինյանը գիտի, թե բոլորը իր չափ պարապ են, որ գիշերցերեկ սոցցանցերում լինեն: Ինքը դեռ ֆեյսբուքներում արձագանքող հայհոյախոսներից է տեղյակ: Բա որ իմանար, թե որքան մարդ պարզապես «զահլա չի դնում», քանիսը սոցցանցեր չեն մտնում, քանիսն էլ մտնում, բայց իր անունն ու պատկերը տեսնել չեն ուզում: Բայց: Ամենից կարևորը. այդ ժողովուրդը կարող է խոսել նրան ներելու մասին: Բայց դա հաստատապես չի լինելու: Դե, գուցե մի որոշ ժամանակ «ընդդիմադիր» դարձած իր լրագրողից ու էլի մի քանիսից բացի: Չի կարող, հասկանո՞ւմ եք, ներում լինել այն ամենի համար, ինչ արել է Փաշինյանը: Ինչքան էլ քրիստոնեական արժեքները սրբորեն պահպանենք: Չկա բնության մեջ նման բան, առավել ևս, երբ անցել են ներում հայցելու անդառնալիության կետը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում