ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել Արագածոտնի մարզպետի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրшմիջոց
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը վերջերս ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ հերթական անգամ հանձնարարականներ են տվել, որ թե՛ քրեական, թե՛ համայնքային ոստիկաններն ու պարեկային ծառայության պարեկները պետք է շարունակեն էլ ավելի խիստ պայքարը՝ տարբեր տեսակի հանցատեսակների ոչ միայն բացահայտման, այլև կանխման ու նախականխման ուղղությամբ:
Դրա մեջ է մտնում նաև պայքարը ապօրինի թմրամոլության և թմրաշրջանառության դեմ:
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ հերթական օպերացիան են իրականացրել՝ Արագածոտնի մարզում:
Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում Աշտարակի ոստիկանները՝ բաժնի պետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնում են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ այդ հատվածը, ու հայտնաբերում են կասկածելի «Mercedes»-ը, ինչի հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին: Տեղում անձնական զննությամբ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Վարորդի մոտ հայտնաբերում են խոշոր չափի թմրամիջոց, Գ. Շամշյանի՝ տեղեկություններով՝ «մարիուխուանա» տեսակի: Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Կայքի տեղեկություններով՝ կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանը աշխատում է՝ որպես Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել