Իրականում ո՞վ և ի՞նչն է պետության չգոյության մասին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նկատած կլինեք, որ Նիկոլ Փաշինյանը, առանձնապես վերջին 1 տարվա ընթացքում ու հատկապես վերջին շաբաթներին ավելի ու ավելի հաճախ է դիմում բավականին պարզունակ մանիպուլ յատիվ հնարքի: Որևէ թեմայի շուրջ արտահայտվելիս, ըստ որում՝ կարևոր չէ, թե հատկապես ինչ թեմայի, իր մոտեցմանը որևէ կերպ հակասող հանգամանքները բնորոշում է որպես ««պետության չգոյության մասին վկայող»:
Օրինակները քիչ չեն: Այ, օրինակ՝ խոսում է Արագածի մասին՝ այն հակադրելով Արարատին, ապա հավելում, թե «ով խոսում է Արարատի մասին, խոսում է պետության չգոյության մասին»: Կամ, օրինակ՝ անդրադառնում է հանրահայտ «Գինի լից» երգին (Հայոց ցեղասպանության ոճրագործներից Թալեաթին պատժելու վրիժառու գործողության և այն իրականացրած Սողոմոն Թեհլերյանին փառաբանող երգն է), նշում է, թե ոճրագործին պատժած կամավորականը... ապապետական է: Ասում է՝ Արևմտյան Հայաստանը պետության դեմ է: Կամ՝ ասում է, թե ով կարևորում է բանակը, նա պետության չգոյության մասին է խոսում: Բայց միայն դա չէ: Վերջերս էլ, օրինակ՝ «կեղտոտ աշխատավարձ» արտահայտությունն ընկավ այդ մանիպուլ յացիայի տակ: Առհասարակ, «կեղտոտ աշխատավարձ» ասելով՝ հասկանում ենք անվանական աշխատավարձը՝ հարկերը ներառյալ, ընդամենը:
Փաշինյանը ասում է, թե դա հակապետական ընկալում է: Գործնականում արդեն հասավ այնտեղ, որ Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթուղթը՝ Անկախության հռչակագիրն էլ մեղադրվեց պետության դեմ լինելու մեջ: Այսինքն, փաշինյանական խեղաթյուրված ընկալմամբ, «երկրի հակառակկողմային» տարբերակով՝ Անկախության հռչակագիրը... պետականության գոյության դեմ է: Շուտով, ամենայն հավանականությամբ, կհայտարարի, որ ով, ասենք, խոսեց ծիրանի մասին, նա խոսեց պետության չգոյության մասին: Ինչոր «տարօրինակ» զուգադիպությամբ, բոլոր այն խորհրդանշական, բովանդակային և հիմնարար հանգամանքները, երևույթները, գործոնները, որոնք ընդգծում են ազգային ինքնությունը, որոնք ազգային ինքնության նույնականացման կաևոր բաղադրիչներ են, ավելին՝ պետության հիմնարար փաստաթղթում ամրագրված շեշտադրումներ են, ըստ Փաշինյանի՝ «պետության չգոյության մասին են»: Այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչն է «պետության գոյության մասին»: Հա, ու նորից՝ ով է ինչի մասին խոսում:
Փաշինյանը, որ պետությունն արդեն ավելի քան 6 տարի տանում է աղետների ու ճակատագրական փորձությունների ենթարկելու և նետում ողբերգությունների ու փորձանքների մեջ, սահմանում է, թե ինչն է պետության գոյության մասին, իսկ ինչը՝ չգոյությա՞ն: Իրականում, եթե մեր երկրի ներսում կա մի բան, մի երևույթ, որը «պետության չգոյության» մասին է, դա փաշինյանական կեղծ օրակարգերն են, Փաշինյանի իշխանությունն է ու նրա շուրջ հավաքված խումբը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...