Արագածոտնի մարզպետը հետ չի գա արձակուրդից. ՔՊ-ն նոր թեկնածու ունի
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը sms ստացողների ցանկում կտրուկ «առաջադիմել» է՝ իր օգնականի հետ կապված նարկոսկանդալի պատճառով։ Հիշեցնենք, ոստիկանությունն օրերս ձերբակալել էր Մովսիսյանի օգնական Արմեն Մարկոսյանին, որի մոտից մարիխուանայի խոշոր խմբաքանակ են առգրավել։ ՔՊ տեղական կառույցի ջանքերով հաջողվել էր պաշտոնանկ անել Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանին, որին մեղադրում էին մարզպետի հետ վատ հարաբերությունների պատճառով նրա գլխին սարքելու մեջ։
Պաշտոնանկության ալիքը հասել է նաև մարզպետին։ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին մեկ շաբաթով արձակուրդ տրամադրելու մասին։ Մովսիսյանը, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ արձակուրդից արդեն չի վերադառնա աշխատանքի։ Շառից-փորձանքից հեռու նրան էլ պաշտոնանկ կանեն։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն թեկնածու ունի մարզպետի պաշտոնի համար՝ նախկին փոխմարզպետ, տակավին վերջերս ՔՊ Ապարանի խորհրդի նախագահ ընտրված Էդգար Փարվանյանը, որին էլ, ըստ ամենայնի, կնշանակեն մարզպետ։ Փարվանյանը ՔՊ թեկնածուն էր Ապարանի քաղաքապետի ընտրություններում, բայց ջախջախիչ պարտություն էր կրել գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանից։
Անահիտ Ավդալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...