Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Ուրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան
Քաղաքականություն

Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2018թ. սեպտեմբերին, USAID-ին NDI-ի և CRRC Armenia-ի հետ համատեղ, «Հեղափոխությունից հետո. ՀՀ քաղաքացիների գերակայություններն ու սպասելիքները նոր կառավարությունից» խորագրով հետազոտություն էր հրապարակել: Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն արվել էին ամբողջ հանրապետությունում, 2018թ. օգոստոսի 22-ից 26-ը: Այսինքն՝ Նիկոլի, այսպես կոչված, «հեղափոխությունից» շուրջ երեք ամիս հետո՝ հասարակության էյֆորիայի գագաթնակետին:

Ըստ այդ հարցման, Հայաստանի քաղաքացիները հույս ունեին, որ նոր կառավարությունը, առավելագույնը հինգ տարվա ընթացքում, կլուծի հետևյալ առաջնային խնդիրները: Անցել է ավելի քան վեց տարի, և ունենք հետևայլ պատկերը:

1. Աշխատանք

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024թ. առաջին կիսամյակում գործազրկությունը կազմել է շուրջ 14.7%: Ես չգիտեմ, թե զբաղվածների քանի տոկոսն է իր աշխատանքով կարողանում լուծել նվազագույն սոցիալական կարիքները, այնուամենայնիվ ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը, շուրջ յոթ տարի հետո լուծված չէ: 2017թ. համեմատ գործազրկությունը նվազել է ընդամենը 3,1%-ով:

2. Տնտեսական աճ

Ոչ մի մասնագետ առ այսօր, հրապարակային չի բացատրել, թե եթե չլիներ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ մտնելու որոշումը և եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Հայաստան ներհոսած զուգահեռ էքսպորտը, ռելոկացիոն բիզնեսներն ու վերարտահանումները, ապա ի՞նչ վիճակ կունենար Հայաստանի տնտեսությունը 44-օրյա աղետալի պատերազմի, Արցախի կորստի և կրկնակ աճած պետական պարտքի պարագայում: 2017թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 7,5% իսկ 2024թ. ըստ կառավարության՝ տնտեսական աճը կլինի մոտ 6 %: Այսինքն՝ շուրջ 1,5%-ով պակաս, քան կար Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարում:

3. Օտարերկրյա ներդրումներ, աշխատող գործարանների ավելացում

Ես չգիտեմ, թե քանի աշխատող գործարան է ավելացել կամ ի՞նչ են դրանք արտադրում՝ բացի գործող կառավարիչների խոստացված ու գոյություն չունեցող «Սեպուհ» ավտոմեքենայի գործարանից, Կոտայքի արևային պանելների գործարանից, Արթիկի վերելակների գործարանից, Մերձավանի հայկական հեռուստացույցների և այլ կենցաղային տեխնիկայի գործարանից, Արմավիրի աղբի վերամշակման գործարանից և այլն: Բայց որ օտարերկրյա ներդրումները 2022թ. համեմատ 2023թ. նվազել են շուրջ 30%-ով՝ դա ՀՀ վիճպետկոմիտեի հրապարակված ցուցանիշն է: 2024թ. մասին դեռ տվյալներ չկան:

4. Կոռուպցիայից զերծ երկիր

Սա իշխող ՔՊ-ի և իր ընտրողների «ամենասիրելի» թեման է: Այս գործի մասնագետը չեմ, բայց պետք է արձանագրել որ կոռուպցիայի դեմ կատաղի պայքարը թևակոխելու է շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական փուլը:

5. Կոմունալ վճարների, հարկերի, երթևեկության տուգանքների, սննդի ու վառելիքի գների իջեցում

2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սպառողական ապրանքների 2,4% գնաճ: 2019թ. մայիսին, 2018թ. մայիսի համեմատ սպառողական ապրանքների գներն աճել են 2,8%-ով: 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ՝ աճել են 1%-ով: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 7,7%-ով: 2022թ. հեկտեմբերին 2021թ. հոկտեմբերի նկատմամբ գների աճը կազմել է 9,5%: 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ տեղի է ունեցել 0,6% գնանկում:

Որոշ իմաստով այս ցուցանիշները կարող են համադրելի չլինել ժամանակագրության առումով, բայց ակնհայտ է, որ 2018թ. համեմատ 2023թ.-ին տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 20,5% գնաճ (թանկացումներ): Եթե սրան գումարենք տարբեր ծառայությունների դիմաց վճարների, տարբեր հարկատեսակների և վարչական տուգանքների աճը՝ կարելի է ասել, որ աշխատավարձերի ավելացումները սովորական քաղաքացու համար գրեթե որևէ հարց չեն լուծել՝ եթե ոչ հակառակը:

6. Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում

Այս հարցում ևս քաղաքացիների ակնկալիքները առանձնապես չեն բավարարվել: Յոթ տարվա ընթացքում նվազագույն կենսաթոշակի չափը 31600 դրամի փոխարեն սահմանվել է 36000 դրամ: Իսկ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21000-ի փոխարեն սահմանվել է 24000 դրամ: Աշխատավարձերի բարձրացում իհարկե տեղի ունեցել է, բայց հիմնականում պետական և հանրային ծառայողների համար, այն էլ պագևավճարների կամ հավելավճարների տեսքով:

7. Արցախի հարցի լուծում և խաղաղություն

Այստեղ են ասել՝ խեղճ քաղաքացիներ: Ո՞ւմ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք արդյունքում: Զոհեր, ավերածություններ, աշխարհով մեկ խայտառակություն, ծնկաչոք մուրացող «խաղաղություն», ՀՀ-ից օկուպացված ինքնիշխան տարածքներ և ամբողջությամբ կորսված հայրենիքի մի կարևոր կտոր: Այս հարցում պարզվեց, որ մեր քաղաքացիների և իշխանությունը զավթած խմբակի շահերը բոլորովին համահունչ չէին:

8. Ուժեղ բանակ

Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունը «կատարվել է» շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ընդհանուր արժեքով սպառազինությունը և տեխնիկան Ադրբեջանին թողնելու, կամ դրա որոշ մասը քաոտիկ պատերազմում կորցնելու տեսքով: Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն: Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունն ամենևին մարտական ուղի անցած լավագույն սպայակազմի դեմ քրեական գործեր հարուցելու, նրանց պախարակելու կամ դեմոնիազացնելու մեջ չէր: Այս հարցում ևս ՀՀ քաղաքացիների և իշխանության շահերը համահունչ չէին:

9. Կրթության որակի բարելավում

Կրթության որակի բարելավումն առանձնահատուկ կարևոր խնդիր էր, իսկ հիմա ուղղակի դարձել է ազգային անվտանգության սպառնալիք: Միայն դպրոցի կամ մանկապարտեզի շենքի վերանորոգումը դեռևս չի նշանակում կրթության որակի բարելավում: Անգրագիտությունը կարող է վխտալ նաև շքեղ պալատներում: Իսկ թե երիտասարդության շրջանում ինչ ծավալով են աճել թմրամիջոցներից կամ շահումով խաղերից կախվածությունը՝ դա արդեն առանձին թեմա է:

10. Միգրանտների վերադարձ, հայրենադարձություն

Եթե մինչև 2019թ. թույլ հույսեր կային, որ հայրենադարձությունը կարող է մոտիվացված լինել, և գրավիչ դառնալ մեր շատ հայրենակիցների համար, ապա 2020թ-ից հետո պատկերը, մեղմ ասած, տխուր է: 2021թ. ՀՀ սահմանը հատել և չի վերադարձել 73.570 մարդ, 2022թ.-ին՝ 27.940 մարդ, 2023թ.-ին՝ 36.510 մարդ:

Այսինքն՝ երեք տարում Հայաստանից հեռացել են շուրջ 138.000 քաղաքացիներ: Եթե համարենք, որ այս մարդիկ այլևս չեն վերադառնալու Հայաստան, կամ առնվազն երկար ժամանակ հետ չեն գալու, ապա ցավով պետք է արձանագրել, որ Նիկոլի իշխանության երեք տարիներին Հայաստանից ամբողջությամբ հեռացել է օրինակ Գյումրու չափ մի քաղաք:

Մեկնաբանություններն ավելորդ են: Իշխանությունների ստերն ու կեղծիքը՝ շարունակվում են: Հայաստանը ծայրահեղ լուրջ մարտահրավերների ու սպառնալիքների առջև է կանգնած։