Երևանում մառախուղի պատճառով որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց»-ի փոխարեն վայրէջք են կատարել Թբիլիսիում
Երևանում խիտ մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով դեպի «Զվարթնոց» ուղևորվող մի շարք չվերթներ իրականացնող ինքնաթիռներ այլ օդանավակայաններում են վայրէջք կատարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։
Բացի FlyOne-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռից, Թբիլիսիի օդանավակայանում է վայրէջք կատարել նաև Red Wings-ի Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթի օդանավը։
Utair-ի Տյումեն-Երևան չվերթի ինքնաթիռը Միրելանիե Վոդի է ուղևորվել, իսկ «Հայկական ավիաուղիներ»-ի Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն էլ վայրէջք է կատարել Գյումրիում։
Այս պահին «Զվարթնոց»-ի երկնքում մի քանի ավիաընկերությունների ինքնաթիռներ են պտտվում՝ սպասելով եղանակային պայմանների բարելավմանը։ Ըստ «Զվարթնոց» ավիաընկերության էլեկտրոնային չվացուցակի՝ ուշացում է նշված Շարմ էլ Շեյխ-Երևան (Air Cairo), Լառնակա-Երևան (Wizz Air), Շարժա-Երևան (Air Arabia), Աբու Դաբի-Երևան (Wizz Air), Դուբայ-Երևան (Fly Dubai) չվերթների համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել