Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարի լրանում է Երկրորդ համաշխարհային պատերազմում կամ, ինչպես ԽՍՀՄ-ում էին ասում, Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության տարած հաղթանակի 80-ամյակը: 1945 թվականից հետո այդ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի, ինչպես նաև զոհվածների հիշատակին նվիրված բազմաբնույթ հուշարձաններ և հուշահամալիրներ են կառուցվել ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Եվ ահա, հոբելյանին ընդառաջ նախատեսվում է վերանորոգել, վերականգնել ու բարեկարգել Հայաստանի տարածքում գտնվող այդ հուշարձաններն ու հուշահամալիրները: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել հասարակական-քաղաքական գործիչ, «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը: Նա կոչ է արել բոլորին՝ կամավորության սկզբունքով ընդգրկվել այդ աշխատանքներում արդյունքները հրապարակել «Անմահ գունդ» ֆեյսբուքյան հարթակում: Ավետիսյանը նաև նշել է, որ այն բնակավայրերում, որտեղ իր աջակցության կարիքը կլինի, կարող են դիմել: Նա դիմել է նաև այլ գործարարների, կայացած մարդկանց՝ կոչ անելով մասնակից դառնալ այս նախաձեռնությանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել