Արևային մարտկոցները կդառնան ավելի անվտանգ առանց արդյունավետության կորստի. ի՞նչ են մտածել գիտնականները
Լինչեպիգի համալսարանի (LiU) հետազոտողները մշակել են էկոլոգիապես մաքուր և բարձր արդյունավետությամբ օրգանական արևային բջիջների նախագծման նոր սկզբունք: Այդ մասին գրել է Interesting Engineering-ը, գրում է focus.ua-ն։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է օրգանական արևային բջիջների արդյունավետությունը։ Նրանք ներկայումս ունակ են արևի լույսի մոտ 20 %-ը վերածել էլեկտրականության։ Բայց օրգանական արևային բջիջների արտադրության ստանդարտ գործընթացը ներառում է թունավոր քիմիական նյութերի օգտագործում: Օգտագործվող որոշ թունավոր նյութերից են քլորբենզոլը, քլորոֆորմը և դիքլորէթանը: Այդ լուծիչներն օգտագործվում են արեգակնային բջիջը կազմող օրգանական նյութերը լուծելու համար: Դրանք նաև բնապահպանական խնդիրների աղբյուր են, ինչը խոչընդոտում է օրգանական արևային բջիջների լայն տարածմանը:
«Օրգանական արևային բջիջների զանգվածային արտադրությունն իրականացնելու համար, օրինակ տպագրական տեխնոլոգիաների կիրառմամբ, պետք է գտնել այնպիսի մեթոդներ, որոնցով չեն օգտագործում տոքսիններ։ Հակառակ դեպքում դա լավ չէ շրջակա միջավայրի կամ գործարաններում աշխատողների համար»,- բացատրել է համալսարանի օպտոէլեկտրոնիկայի պրոֆեսոր Ֆեն Գոան:
Փորձելով լուծել այս խնդիրը հետազոտողները միավորվելով Չինաստանից և Միացյալ Նահանգներից իրենց գործընկերների հետ խորացել են օրգանական արևային բջիջների մոլեկուլային ձևերի և փոխազդեցությունների մեջ: Արդյունքում նրանք գտել են կառուցվածքի սկզբունք, որը թույլ է տալիս օգտագործել էկոլոգիապես մաքուր լուծիչներ: Նրանք հայտնաբերել են մի շարք ոչ թունավոր լուծիչներ, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել օրգանական արևային բջիջներ արտադրելու համար: «Առանց տոքսինների արտադրության մեթոդով մենք այժմ շատ ավելի մեծ հնարավորություններ ունենք տեխնոլոգիան ավելի մեծ մասշտաբով առևտրայնացնել արեգակնային մարտկոցների արտադրությունը», - ասել է Ֆեն Գոան:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն