Փաշինյանի վախերը. ինչո՞ւ է զանգել Պուտինին
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ կառավարության աշխատակազմը բավարարվել է հակիրճ հաղորդագրությամբ, նշել, թե զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:
Կրեմլի հաղորդագրությունն ավելի ընդարձակ է։ Ռուսական կողմը նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ և որ քննարկվել են ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման հրատապ հարցեր, առաջին հերթին էներգետիկ ոլորտում, նշվել են ԵԱՏՄ շրջանակներում գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար։ Նշվում է, որ Փաշինյանը պարզաբանել է ԵՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերը, իսկ Պուտինը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ։ Թե ինչ գնահատականների և մեկնաբանությունների մասին է խոսքը, Ռուսաստանի նախագահի գրասենյակը չի մանրամասնում։
Ուշագրավ է, որ Փաշինյանը Պուտինին զանգել է Մոսկվայում ՌԴ և Իրանի նախագահների հանդիպումից առաջ։ Պուտինն ու Փեզեշքիանը երկար բանակցել են, ապա ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիր են ստորագրել։ Հանդպմանը նաև անդրադարձել են Հարավային Կովկասին, արձանագրել, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վտանգում է երկու երկրների շահերը։ Իսկ արտատարածաշրջանային ուժերին Հարավային Կովկաս բերում է հենց ՀՀ գործող իշխանությունը՝ վտանգներ ստեղծելով թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար։
Բնական է, որ Փաշինյանը փորձելու է համոզել Մոսկվային և Թեհրանին, որ իր քայլերը նրանց դեմ չեն, բայց երկու մայրաքաղաքներից հնչող արձագանքները վկայում են, որ այդ խոսքերին ոչ ոք չի հավատում։ Արևմուտքին հաճոյանալու՝ Փաշինյանի քայլերը նոր աղետներ են բերելու Հայաստանի գլխին։
Աննա Կիրակոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027